HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Մեկ շաբաթվա ընթացքում Քարվաճառում կվերականգնվի ջրամատակարարումը

Այսօր Քարվաճառաի բնակիչ Ալեքսանդր Քանանեանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ 16 օր է Քարվաճառ շրջկենտրոնում խմելու եւ ոռոգման ջուր չկա։

«Հետք»-ի հետ զրույցում ԼՂՀ Քաղաքաշինության նախարարության ջրամատակարարման գծով փոխնախարար Գեորգի Հայիրյանը հայտնեց, որ տեղյակ է խնդրին և հանձնարարական է տվել՝ հնարավորիս շուտ դրանք վերանորոգելու համար։

«Ջրամատակարարող խողովակները ստորգետնյա են, այդ պատճառով շինարարները դրանք հատվածաբար վերանորոգում և նոր առաջ են անցնում։ Բացի այդ, դժվար է հստակ պարզել, թե ստորգետնյա վթարները կոնկրետ որտեղ են տեղի ունեցել»,-նշում է փոխնախարարը։ Հայիրյանի խոսքով՝ ամենայն հավանականությամբ, առավելագույնը մեկ շաբաթում Քաշաթաղում կվերականգնվի ջրամատակարարումը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter