HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Արամ Մանուկյանի վիրահատությունը ավարտվել է. վիճակը գնահատվում է բավարար

«Էրեբունի» բժշկական կենտրոնի տնօրեն Միքայել Մանուկյանը քիչ առաջ հայտնեց, որ արդեն ավարտվել է «Սասնա ծռեր» խմբի անդամ Արամ Մանուկյանի ոտքի վիրահատությունը:

Հիշեցնենք, որ նրան երեկ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից տեղափոխել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն:

«Սա վիրահատության վերջնական փուլն էր: Հիվանդի վիճակը գնահատվում է բավարար: Կատարվել է հատուկ մետաղային հարթակով ոսկրային բեկորների և կոտրվածքի ֆիքսում»,- նշում է Մ. Մանուկյանը:

Տնօրենի կարծիքով` Արամ Մանուկյանը դեռ մի քանի օր կանցկացնի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում` բարդություններից խուսափելու և պատշաճ ապաքինում ապահովելու համար:

Միքայել Մանուկյանը, դիտարկելով իրենց աշխատանքային փորձը, նշում է, որ նման վիրահատություններից հետո որևէ մեկի մոտ հաշմանդամություն չի նկատվում և Արամ Մանուկյանի առողջական վիճակում ևս նման բարդություններ չեն լինի, քանի որ վիրահատությունը անցել է նախատեսվածի պես. բոլոր բեկորները վերականգնվել են, մետաղային հարթակը ճիշտ տեղադրվել է:

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter