HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կոտրված կնիք և կուտակումներ. Այրումում քաղաքապետի և ավագանու ընտրություններ են

Առավոտյան ժամը 7-ին Տավուշի մարզի Այրում խոշորացված համայնքի 40/01 ընտրատեղամասում անցկացվեց հանձնաժողովի նիստ և կատարվեց աշխատանքի բաժանում: Ժամը 8:21-ից մինչև ժամը 8:45 հանձնաժողովի կնիքը կոտրած էր, և քվեատուփերի մոտ աշխատող հանձնաժողովի անդամը չէր կարողանում ապահովել նորմալ աշխատանք:

Առավոտյան ընտրողների կուտակումներ սկսվեցին, ընտրողների մեծ հոսք արձանագրվեց դեպի տեղամաս: Ժամը 8-ից մինչև 9:40 րոպե 40/01 ընտրատեղամասում որևէ դիտորդ չէր գրանցվել և լրատվամիջոց չէր ներկայացել:

Այրումում թիվ 40 ընտրատարածքում այսօր ընթանում են ավագանու և համայնքի ղեկավարի ընտրություններ: Քաղաքապետի պաշտոնի համար պայքարում են 4 թեկնածուներ` Բագրատաշենի նախկին գյուղապետ Արկադի Մակյանը(ՀՀԿ), Պտղավանի նախկին գյուղապետ Արայիկ Պարանյանը(ՀՀԿ), անկուսակցականներ Արարատ Պետրոսյանը և Դավիթ Փարսադանյանը: 

Ինչպես նախկինում տեղեկացրել ենք, չորս թեկնածուներից երեքը ինքնաառաջադրվել են, միայն Արայիկ Պարանյանն է առաջադրվել Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից։

Այրում քաղաքի լուսանկարը` maps.google.com/Սամվել Սիրադեղյան

Մեկնաբանություններ (1)

ՕՆիկ
ընդհանրապես կենտրոնական ընտրական հանձնաժողովը որ անց է կացնում դասընթացներ, պետք է առաջնորդվեն միմիայն խելացի հանձնաժողովի անդամների սկզբունքով, այդտեղ ով չի գրում հարցաթերթիկը, չտան լիցենզիա, որ դառնա հանձնաժողովի անդամ , չպետք է դառնա, այլ միայն հասկացող, ճիշտ լրացող մարդն է արժանի դառնալու անդամ հանձնաժողովում: թե չէ ինչքան դեբիլներ կան ընդգրկում են որ բան չեն հասկանում , միայն մի անդամի կամ մի քանի անդամի վրա է ընգնում ամբողջ ծանրությունը: ինչքան անգրագետներ կան գրվում են և դառնում են անդամներ, դրա համար էլ այդքան խայտառակություններա տեղի ունենում: չիմացողին վկայական չտան, լիցենզիա չտան ընդհանրապես: որ պռավալ չտա այդ ամենը: մեկի աչքը չի տեսնում, մեկը բան չի հասկանում, այ մարդ խելացի մարդիկ ընդգրկվեն էլի, որ մի քանի հոգին դրանց համար գլուխները տակը չտան, այլ ամեքը իր աշխատանքի վարպետը լինի և իր գործը կատարի, այլ ոչ թե բոդովի, մատյաններ են լրացնում խայտառալկ անգրագիտություննեվ, քարտուղարներին է վերաբերում, անգրագետներին չնդգրկել վերջ: ինչքան տարիքովներ կան մեկ էլ տեսնում էս անդամ են զարմանում էս գլխիցտ բռնում որ էտ դեբիլների տեղը դու էս աշխատելու : այսինքն մեկը բոլորի համար սկզբունքով, որ տարածքայինում ամենը ճիշտ լինի, մեկի պատճառով չասեն սաղտ դեբիլ էիք, բա ձեր մեջ մի իմացող, կիրթ, գրագետը , չկար? ես դ ա ասում եմ, որովհետև բազմիցս եմ եղել հանձնաժողովներում և ականատես եմ եղել այդպիսի մարդկանց և աշխատանքին և մակարդակին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter