HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

«Ո՞վ ա Մուշեղ Տաշչյանի մասին նյութ գրել, հեսա ոտերը ջարդելու եմ»

Մեր՝ «Քաղաքացիները 14/1 0 ընտրատեղամաս գալիս են արդեն իսկ ուղղորդված» հրապարակումից հետո` 14:00-ի սահմաններում, 14/10 ընտրատեղամաս մուտք գործեց անհայտ անձ, ով մոտեցավ հանձնաժողովի նախագահ Արա Ղալեչյանին և հարցրեց. «Ով ա Մուշեղ Տաշչյանի մասին նյութ գրել, հեսա ոտերը ջարդելու եմ»։ Դրանից հետո նա մոտեցավ «Թրանսփարեսնսի ինթերնեյշնլ» հակառոպուցիոն կենտրոնի դիտորդ Անդրանիկ Գրիգորյանին պարզելու՝ արդյոք նա է որեէ բան հրապարակել։ Երբ այդ անձից պահանջեցինք անձը հաստատող թուղթ, ասաց, որ վստահված անձ է, սակայն վկայագիրը միայն հանձնաժողովի նախագահին ցույց կտա։

Դեպքից հետո պարզեցինք, որ այդ անձը Մուշեղ Տաշչյանի հարազատ եղբայրն է: Հիշեցնենք, որ դիտորդ Անուշիկ Ռշտունին մեզ հետ զրույցում նշել էր՝ մինչ այժմ ընտրության  եկածներից գրեթե մեծամասնության ձեռքին նույն թղթից կտորներ էին, որոնց վրա նշված էին իրենց ընտրահամարը եւ 35 համարը՝  շրջանակի մեջ վերցրած։ Այնուհետ պարզվեց՝ ընտրացուցակով 35-րդ համարը ավագանու թեկնածու Մուշեղ Տաշչյանն է։ Տեսանյութում մեր հարցերին պատասխանում է Արա Ղալաչյանը:

Լուսանկարում` հանձնաժողովի նախագահ Արա Ղալեչյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter