HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Դատավորը նիստերի դահլիճից հեռացրել է Արայիկ Խանդոյանին

Վերաքննիչ դատարանը մերժեց «Սասնա ծռեր» անդամ Արայիկ Խանդոյանի կալանքի երկարացման դեմ բողոքը։

Ինչպես «Հետք»-ին փոխանցեց Խանդոյանի փաստաբան Արա Կարագյոզյանը՝ դատական նիստի ժամանակ նախագահող դատավորը սանկցիա է կիրառել Արայիկ Խանդոյանի նկատմամբ՝ հեռացնելով նիստերի դահլիճից։

«Վերաքննիչ մեր բողոքներից հետո ձայն տրվեց Արայիկ Խանդոյանին։ Նա դատարանում հայտարարեց՝ ինչ արել եմ, արել եմ իմ հայրենիքի, ինչպես նաև քո (դատավորի-հեղ.) ու քո երեխաների համար։ Սակայն դատավորը վրդովվեց, գիրքը սեղանին հարվածեց` ասելով՝ իմ հետ գործ չունես։ Դրանից հետո դատավորը հայտարարեց, որ դատավարական սանկցիա է կիրառում՝ Արայիկ Խանդոյանին նիստերի դահլիճից հեռացնելով»,- նշում է փաստաբանը։

Երբ Արայիկի Խանդոյանին հեռացրել են նիստերի դահլիճից, Կարագյոզյանը ևս, առանց դատավորի թույլտվության, լքել է դատարանը, շեշտելով, որ իր պաշտպանյալի հետ կնքած հուշագիր ունի, որով առանց նրա ներկայության իրավական որևէ գործողություն չի կատարելու։

Փաստաբանը ենթադրում է` դատավորը իր այս քայլի համար կդիմի փաստաբանների պալատ՝ իր նկատամամբ կարգապահական պատասխանատվություն ենթարկելու պահանջով։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 22-ին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր ՀՔԾ քննիչի՝ «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի կալանքը երկարացնելու միջնորդությունը և մերժել նրան գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը։ Խանդոյանի կալանքը երկարացվել է ևս երկու ամսով։

Հավելենք, որ Արայիկ Խանդոյանին մեղադրանք է առաջադրվել Քր.օր 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է՝ կազմակերպված խմբի կողմից պատանդ վերցնելը, 235 հոդվածի 3-րդ մասով՝ կազմակերպված խմբի կողմից՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter