HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կաթնաշոռի մասին «Հետքի» հրապարակման հետքերով. ՍԱՊԾ-ն կուսումնասիրի փորձաքննության արդյունքները

Հոկտեմբերի 10-ին «Հետքը» հրապարակել էր «Կաթնաշոռ՝ աղիքային ցուպիկով և խմորասնկերի, բորբոսասնկերի անթույլատրելի քանակով» վերտառությամբ հոդված, որում ներկայացվում են տեղական արտադրության կաթնաշոռի՝ սեպտեմբերի 6-7-ի արտադրության 7 նմուշների փորձաքննության արդյունքները: Գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն անդրադաձել է հրապարակմանը մամուլի հաղորդագրությամբ, որում մանավորապես ասված է. «Փորձարկված կաթնաշոռի տեսակներն ունեն պիտանիության կարճ ժամկետ՝ մինչև 7 օր: Հոկտեմբերի 10-ին հրապարակելու պարագայում` նշված խմբաքանակները վաղուց սպառվել են կամ ժամկետանց են, ուստի հնարավոր չէ շուկայում հայտնաբերել և հաստատել կամ հերքել ժամկետանց սննդամթերքի վտանգավորությունը լաբորատոր հետազոտությամբ:

Լաբորատոր փորձարկումների արդյունքների պատճառները կարող են լինել թե արտադրության, թե իրացման և պահման փուլերում, հետևաբար, հրապարկման մեջ նշված՝ «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ի, «Թամարա և Անի» ՍՊԸ-ի, «Արզնու տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ի, «Չանախ» ՍՊԸ-ի, «Աշտարակ կաթ» ընկերության, «Մարիլա» ընկերության, «Թամարա» ՍՊԸ-ի արտադրության կաթնաշոռերի անվտանգությունը պարզելու նպատակով ծառայությունը կիրականացնի անհրաժեշտ գործողություններ և հանրությանը կտեղեկացնի արդյունքների մասին»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter