HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մարիլա»-ն պարզաբանում է․ «Ընկերությունն արդեն իսկ քայլեր է ձեռնարկում՝ պարզելու հրապարակված տվյալների պատճառները»

Հոկտեմբերի 10-ին «Հետք»-ը հրապարակել էր «Կաթնաշոռ՝ աղիքային ցուպիկով և խմորասնկերի, բորբոսասնկերի անթույլատրելի քանակով» հոդվածը, որտեղ ներկայացրել էր տեղական արտադրության 7 կաթնաշոռի լաբորատոր փորձաքննության արդյունքերը։ Ըստ դրանց՝ ներկայացված նմումշներից և ոչ մեկը չէր համապատասխանում սահմանված նորմերին․ կաթնաշոռերի մեջ հայտնաբերվել է աղիքային ցուպիկ, խմորասնկերի, բորբոսասնկերի և կաթնաթթվային մանրէների անթույլատրելի  քանակ:

Նմուշներից մեկը «Մարիլա» ընկերության «Սյունիքի բարիքներ» 9%-անոց կաթնաշոռն էր, որի փորձաքննության ժամանակ պարզվել է, որ կաթնաթթվային մանրէների քանակը սահմանված  նորմայից 10 անգամ ցածր է, խմորասնկերի  քանակը նորման գերազանցում է  5 անգամ, իսկ բորբոսասնկերինը՝  12 անգամ։
Այսօր «Մարիլա» ընկերությունը «Հետք»-ի խմբագրություն ուղարկել է պարզաբանում, որը նույնությամբ ներկայացնում ենք ստորև․

 

«Հետքի» հարգելի  խմբագրություն

   Ձեր կայքում   «Կաթնաշոռ` աղիքային ցուպիկով  և  խմորասնկեր , բորբոսասնկերի անթույլատրելի քանակով»  վերնագրով հոդվածի հրապարակումից հետո,  մեր ընկերությունը  բազմաթիվ  մտահոգ  հեռախոսազանգեր և  հաղորդագրություններ է ստանում: Հարկ ենք համարում հենց  Ձեր  կայքէջի  միջոցով պատասխանել մեր սպառողին:

  «Մարիլա» ընկերությունն իր ամենօրյա աշխատանքով ապացուցել է, որ շուկա է հանում ու սպառողին է առաջարկում բարձրորակ արտադրանք:

   Մենք շնորհակալ ենք մեր հավատարիմ սպառողին, նրանց, ովքեր մեկ անգամ փորձելով մեր արտադրանքը, տարիներ շարունակ բազմատեսակ ցուցափեղկերում նախընտրում են   «Մարիլան»:

 «Հետք»-ը տեղական արտադրության կաթնաշոռի 6 նմուշի հետ փորձաքննության է ներկայացրել նաև «Մարիլայի» կաթնաշոռը:

 Փորձաքննության արդյունքները անհանգստության մեծ ալիք են բարձրացրել, ինչն էլ չէինք կարող անպատասխան թողնել:

Նախ տեղեկացնենք, որ ընկերությունն արդեն իսկ քայլեր է ձեռնարկում պարզելու հրապարակված տվյալների պատճառները: Ու մեծ է հավանականությունը, որ դրանք իրացման ու պահման փուլերում կարող էին ի հայտ գալ:   

«Մարիլա» ՍՊԸ-ն արտադրությունում  միմիայն օգտագործում է ամենօրյա խիստ փորձաքննության ենթարկվող «Վամաքս» ընկերության անարատ կաթը: Մեր մասնագետների կողմից վերահսկվում է նաև օգտագործվող մերանի որակը: Ավելորդ չենք համարում մեկ անգամ ևս շեշտել, որ ընկերությունը անում է անհնարինը բացառելու համար առողջությանը վտանգավոր կաթնամթերքի մուտքը շուկա: Հետևաբար, նյութում հրապարակված տվյալները կարող են հետևանք լինել արտադրողից սպառող ճանապարհին թույլ տված թերացումների և սխալների:

Հերթական անգամ հասարակությունը կանգնել է որակյալն ընտրելու խնդրի առաջ և «Մարիլան» խիստ շահագրգիռ է պարզելու ստեղծված իրավիճակի պատճառները ու այսուհետ դրանք շրջանցելու հնարավորություններ գտնել:

 Հարգանքներով՝ «Մարիլա» ՍՊԸ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter