HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կազմակերպվել է առողջական խնդիրներ չունեցող քաղաքացիների վերադարձը Հայաստան

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 14-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 04:30-ի սահմաններում, Հյուսիսային Օսիայում` Բեսլան քաղաքից 6 կմ հեռավորության վրա, վթարի է ենթարկվել ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող Մոսկվա-Երևան ավտոբուսը:

Ավտոբուսի 50 ուղևորներից 27-ը, ովքեր բուժօգնության կարիք չունեն, գտնվում են Բեսլանի մշակույթի տանը։ Նրանց, ըստ նախարարության պաշտոնական հաղորդագրության, ցուցաբերվում է անհրաժեշտ օգնություն։ Հիշեցնենք, որ արտակարգ իրավիճակների նախարարությունն ավելի վաղ առանձին ցուցակով հրապարակել էր նրան անունները: Տեղեկացվում է, որ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի հանձնարարությամբ` կազմակերպվել  է առողջական խնդիրներ չունեցող քաղաքացիների վերադարձը Հայաստան։ Նրանց Երևան տեղափոխող ավտոբուսն արդեն ճանապարհին է։

«Այս պահին վթարի վայրում աշխատում են փրկարարները, ոստիկանները, շտապ օգնության աշխատակիցները: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում ձևավորված օպերատիվ խումբն ուսումնասիրում է դեպքի մանրամասներն ու հետևանքները»,- հայտնում է նախարարությունը:

Վթարի առնչությամբ  նախարարությունում գործում  է թեժ գիծ`  59-01-02,  59-01- 04,  59-01-05  հեռախոսահամարներով:

Լուսանկարները տրամադրել է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter