HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հակոբ Ղարադաղյան. «Էս երկրի ռուբիլնիկը ես եմ անջատելու»

77-ամյա Հակոբ Ղարադաղյանը ողջ կյանքի ընթացքում մեկ անդավաճան «փեշակ» է ունեցել՝ կոշկակարությունը։ Պարոն Հակոբը Պարսկաստանում 10 տարեկանից զբաղվել է կոշիկների նորոգմամբ։

Դպրոց չի հաճախել, սակայն կատակով ասում է, որ փոխարենը կյանքի դպրոցը լավ է անցել։ Նրա խոսքով՝ մանկության տարիներին ցանկացել է շարժիչագործ դառնալ, սակայն մոր հորդորով կոշկակարի արհեստն է ընտրել և ընտրած մասնագիտությունից երբեք էլ չի փոշմանել։

1972 թվականին, ոգևորված հայրենադարձների մեծ հոսքից, պարոն Հակոբը Պարսկաստանից տեղափոխվել է այն ժամանակվա Կիրովական (ներկայիս Վանաձոր), այնուհետև, 2000 թվականին, կնոջ, տղայի և թոռների հետ բնակություն է հաստատել Երևանում։

66 տարվա կոշկակարը Հայաստանն այնքան է սիրում, որ երկար տարիներ է Գերմանիայում, ԱՄՆ-ում բնակվող հարազատներից այնտեղ մեկնելու առաջարկներ ստանալով, չի լքում հայրենիքը:

«Էս երկրից վերջին գնացողն էլ ես եմ լինելու։ Էս երկրի «ռուբիլնիկը» ես եմ անջատելու»,-ասում է Հակոբ Ղարաղյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter