HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հետաքննություն՝ առանց իրեղեն ապացույցի

Փետրվարրի 16-ին ոստիկանության լրատվական ծառայությունից «Հետքին» տեղեկացրել էին, որ փետրվարի 15-ին Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտ (ՄԻԺԻ) ՀԿ հիմնադիր, իրավապաշտպան Արմինե Առաքելյանի Աշտարակ քաղաքի Մուղնի թաղամասում գտնվող տան մոտ արձակված կրակոցի ահազանգով կատարվում է հետաքննություն: Ինչպես տեղեկացրել էր իրավապաշտպանը, արձակված կրակոցից հենց տան դարպասների դիմաց՝ իրենից քիչ հեռու սատկել էր իր Ֆիֆի անունով շունը:

Արմինե Առաքելյանի ահազանգի հիման վրա դեպքի վայր էին ժամանել Աշտարակի ոստիկանության ներկայացուցիչները: Առաքելյանը ևս եղել է ոստիկանական բաժանմունքում և բացատրություն տվել: Սակայն, նա դժգոհ է իրավապահների գործողություններից, ավելի ճիշտ՝ անգործությունից, քանի որ գործուն քայլեր չեն ձեռնարկվում:

Մասնավորապես, Արմինե Առաքելյանի խոսքով, մինչ այս պահը՝ դեպքից 3 օր անց, հրազենային կրակոցից սատկած շունը գտնվում է իր տան բակում, քանի որ ոստիկանները իրենց հետ չեն տարել շան մարմինը, որպեսզի պարզեն, թե ինչ հրազենից է արձակվել կրակոցը և այլն: Միայն իր պնդմամբ են ոստիկանները գրանցել, որ շունը հրազենային վնասվածք է ստացել, սկզբում նույնիսկ դա են հրաժարվել գրանցելուց:

Այլ կերպ ասած` ապացույցը, որ բնակելի հատվածում հրազենային կրակոց է արձակվել և պատահականությամբ դրանից մարդիկ չեն վնասվել, 3 օր է` գտնվում է տան բակում, մինչդեռ ոստիկանությունը պնդում է, թե հետաքննություն է իրականացնում:

Արմինե Առաքելյանը «Հետքի» տեսախցիկի առջև պատմել է դեպքին վերաբերող մանրամասներ, ինչպես նաև 2016թ. մայիսի 17-ին Հանրապետության Հրապարակի շատրվարնների ջրավազանը մտնելու ակցիայից հետո իր նկատմամբ իրականացված բռնությունների մասին:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter