HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անին վերականգնվում է եռաչափ տարբերակով

«Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ»-ը 2009 թվականներից եռաչափ (3D) տարբերակով վերականգնում է հայկական միջնադարյան Անի քաղաքը։ 

Ինչպես «Հետք»ի հետ զրույցում հայտնեց պատմամշակութային հուշարձանների եռաչափ վերականգնող Պարգև Ֆրանկյանը՝ այս տարիների ընթացքում հնարավոր է եղել վերականգնել Անիի գրեթ 60 տոկոսը։ Կարծում է՝ քաղաքը ամբողջական վերականգնել կկարողանան երեք տարիների ընթացքում։ 

«Այս նախաձեռնության նպատակը հայկական պատմամշակութային ժառանգությունը, որը գտնվում է Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս, պահպանելն ու փոխանցելն է»,-ասում է Ֆրանկյանը։

Վերականգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ստեղծված աշխատանքային թիմում աշխատում է ճարտարապետ, պատմաբան, հուշարձանագետ։

Նախնական նաև փորձում են ինտերակտիվ կերպով վերականգնել քաղաքի տեսքը, որը հնարավորություն կտա մարդկանց վիրտուալ կերպով մուտք գործել  քաղաքի շինություններ, ծանոթանալ դրանց ճարտարապետությանը՝ ներսից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter