
«Հայկական ծրագրեր»-ի ծրագրավորողները
«Հայկական ծրագրեր»-ն արդեն 30 տարի զբաղվում է բիզնեսի կառավարման համակարգեր մշակելով և սպասարկելով, իրականացնում է նաև ծրագրավորման և հաշվապահական ուսումնական ծրագրեր։ Ընկերությունը 2016 թվականի սեպտեմբերից համագործակցում է նաև Երևանի պետական համալսարանի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի հետ, որի շրջանակներում այդ ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողները տեղեկատվական անվտանգություն դասընթացի գործնական դասերն անցկացնում են «Հայկական ծրագրեր»-ում։
Միայն ծրագրավորման կուրսում այս պահին սովորում է 75 ուսանող, որից 30-ը «Հայկական ծրագրեր»-ի, իսկ 45-ը՝ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանողներն են։
Ընկերությունում ուսումնական ծրագրերի տևողությունը մեկ տարի է։ Դիմել կարող է ցանկացած անձ՝ տարիքային սահմանափակում չկա։ Դիմորդը միայն պետք է տեքստային քննություն անցնի և, բալերի բավարարման դեպքում, ընդունվի։
Մեկնաբանել