HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուռ երթ՝ ի հիշատակ «Հաց բերող»-ի

Ժամեր առաջ Մարզահամերգային համալիրից մի խումբ մարդիկ լուռ երթով շարժվեցին՝մասնակցելու Արթուր Սարգսյանի հոգեհանգստի արարողությանը։ Նրանք իրենց հետ մեխակներ և երկու ծաղկեպսակ տարան՝ մեկը նրա համար պայքարողների, մյուսը ՝ քրեակատարողական հիմնարկներում գտնվող քաղբանտարկյալների անունից։

«Քանի որ Արթուր Սարգսյանը բոլորիս հերոսն է, դրա համար որոշեցինք մի կետում հավաքվել և լուռ երթով շարժվել հոգեհանգստի արարողության։ Կոչեր և վանկարկումներ մենք ամեն օր ենք անում, պահանջներ ենք ներկայացնում,  որոնք ևս շարունակվելու են, դրա համար այս անգամ որոշեցինք լուռ երթ անցկացնել»,- ասաց երթի ու Արթուր Սարգսյանի համար անցկացվող ցույցերի կազմակերպիչ Շահեն Հարությունյանը։

Նրա փոխանցմամբ՝ Արթուր Սարգսյանի համար ընթացող ցույցերը միառժամանակ դադարեցրել են և իրենց ակտիվ պայքարը կշարունակեն երկու օրից, երբ կավարվի նրա հոգեհանգստի և թաղման արարողությունը։

Շահենը մեծ հույս ունի, որ մարդիկ իրենց վիշտը, սրտի ցավը կկարողանան ուժի վերածել՝ համախմբվելով և մեղավորիներին պատժելով։

Երթը ուղեկցող ոստիկանները չկային, Շահենն ասաց, որ տեղյակ պահել են, որ խաղաղ ու լուռ երթ են իրականացնելու, և կարծում է՝ անհրաժետ չեն համարել գալ։

Այսօր երեկոյից մինչ վաղը 13։00 Ազատության հրապարակում նաև տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ Արթուր Սարգսյանի։

«Հաց բերող»-ին Եռաբլուրում չեն հուղարկավորի, քանի որ, ըստ Շահեն Հարությունյանի,  ոմանք այդ ամենի համար տարվող պայքարի կեսից հետ կանգնեցին։

Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանի մահվան օրից՝ մարտի 16-ից,  մի խումբ անձիք Ազատության հրապարակում ամեն օր նստացույց և քայլերթ են իրականացնում՝ որպես աջակցություն «Հաց բերողի»։ Նրանք պահանջում են պատժել Արթուր Սարգսյանին սպանողներին։




Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter