HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

ՄԻԵԴ-ը կառավարությունից պահանջել է Հովհաննես Հարությունյանին տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց

Փաստաբան Հայարփի Սարգսյանը «Հետք»-ին հայտնեց, որ երեկ ստացել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը, որի համաձայն՝ Հայաստանի կառավարությանը պահանջ է ներկայացվել «Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանին տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց և համապատասխան բուժում իրականացնել։

Փաստաբանն ընդգծեց, որ իր՝ Հովհաննես Հարությունյանին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու բազմաթիվ միջնորդությունները մերժվել են, սակայն այս անգամ արդեն ՄԻԵԴ-ն է Հայաստանին պարտավորեցրել այն ապահովել։

Թե երբ Հովհաննեսին կտեղափոխեն քաղաքացիական հիվանդանոց Հայարփի Սարգսյանը այս պահին հստակ ասել չի կարող։ Սակայն հավելեց, որ երեկ Հովհաննես Հարությունյանին տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն, կատարել համակարգչային տոմոգրաֆիա և ռենտգեն հետազոտություններ, ապա նորից հետ տարել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։

Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, քննության առնելով «Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի գործով գանգատը, դեռևս փետրվարի 3-ին Հայաստանի կառավարությունից պահանջել է կարճ ժամկետում տրամադրել Հարությունյանի առողջական վիճակի վերաբերյալ բժշկական բոլոր փաստաթղթերը:

Հավելենք, որ Հովհաննես Հարությունյանի առողջական վիճակի վերաբերյալ հակասական դիտարկումներ են հնչում պաշտպանի և բժիշկների կողմից։ Փաստաբանը պահանջում է Հովհաննեսին տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց՝ մասնագիտացված բուժման նպատակով, իսկ բժիշկները հավաստում են, որ Հովհանեսին առողջության վերականգման համար անհրաժեշտ է ժամանակ։

Իսկ Հովհաննես Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 219 րդ հոդված 3-րդ մաս 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը) և 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը կազմակերպված խմբի կողմից): 

լուսանկարը` Հայարփի Սարգսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter