HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ն Արայիկ Խանդոյանի գործով դիմել է գլխավոր դատախազություն

Ամալյա Մարգարյան

Փաստաբան Արա Ղարագյոզյանը «Հետքին» տեղեկացրել է, որ Արայիկ Խանդոյանի վերաբերյալ հանցագործություն կատարելու գործով «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-դիմել է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին: Փաստաբանը ուղարկել է նաև հանցագործության մասին  հաղորդման օրինակը, որտեղ անդրադառնում է Վերաքննիչ քրեական դատարանում ընթացող դատական նիստին, որի ժամանակ քննվում էր Արայիկ Խանդոյանի պաշտպանների կողմից բերված վերաքննիչ բողոքը: Նիստն անց է կացվել դռնփակ կարգով, Արայիկ Խանդոյանը բորբոքվել է՝ տեսնելով դատախազին ու քննչական խմբի ղեկավարին և հայտարարել. «Ես չեմ ուզում ձեզ տեսնել, քանի որ դուք եք սպանել իմ եղբորս՝ Հաց բերողին»:

Դատական գործից հետո փաստաբանը «Հետքի» հետ զրույցում նշել էր, որ դատախազ Պետրոս Պետրոսյանը սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել Արայիկ Խանդոյանի հասցեին:

«Որքան էլ սխալ ձևով իրեն դրսևորեր Ա.Խանդոյանը, դատախազը պարտավոր է զսպվածություն ցուցաբերեր, այլ ոչ թե դառնալ իրավախախտ: Նման դատախազը չպետք է տեղ ունենա դատախազության համակարգում»,- գրված է «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի հայտարարության մեջ: Հայտարարության մեջ փաստաբանն անդրադարձել է նաև ՀՀ Քրեական օրենսգրքի  343-րդ 2-րդ մասին և նշել. «Հանցագործության սուբյեկտիվ կողմի այդպիսի արարքը բնութագրվում է ուղղակի դիտավորություն: Այսինքն դատախազը անհարգալից վերաբերմունք է դրսևորել ինչպես դատարանի, այնպես էլ դատավարության մասնակիցների նկատմամբ»:

Հանցագործության մասին հաղորդման մեջ «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ն խնդրել է «անհապաղ միջոցներ ձեռնարկել ակնհայտ հանցագործություն կատարած դատախազի նկատմամբ` հարուցել քրեական գործ և ենթարկել պատասխանատվության»:

«Հետքի» հետ զրույցում փաստաբան Արա Ղարագյոզյանը նշեց նաև, որ գլխավոր դատախազից խնդրել են նշված հաղորդումը չուղարկել Հատուկ քննչական ծառայություն՝ քննչական ծառայության` օբյեկտիվ քննություն չիրականացնելու պատճառով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter