HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արայիկ Խանդոյանի վերաքննիչ բողոքն ընթացավ դռնփակ կարգով

Ամալյա Մարգարյան

Քրեական վերաքննիչ դատարանում Արայիկ Խանդոյանի՝ տեսակցությունների արգելքի վերաբերյալ բողոքի գործով նիստն անցավ դռնփակ, այս մասին որոշում էր կայացրել դատավոր Արշակ Խաչատրյանը, սակայն նախորոք որոշման մասին չէր հայտնել դատավարության կողմերին: «Մենք էլ այսօր ենք տեղեկացել դռնփակ նիստի վերաբերյալ», - լրագրողների հետ զրույցում նշեց Արայիկ Խանդոյանի պաշտպան Արա Կարագյոզյանը։ Դատավոր ԱԽաչատրյանը նախորդ նիստի ընթացքում զգուշացրել էր, որ դահլիճում հավաքվածները, եթե շարունակեն «խանգարել» նիստի ընթացը, ստիպված կլինի նիստն անցկացնել դռնփակ կարգով։

Այսօրվա նիստի ընթացքում Արայիկ Խանդոյանի պաշտպաններ Արա Կարագյոզյանը և Արայիկ Պապիկյանը դատավորին բացարկի միջնորդություն են ներկայացրել՝ նշելով, որ, դատավորը կանխակալ վերաբերմունք ունի Արայիկ Խանդոյանի նկամամբ։ Միջնորդությունը մերժվել է։

«Դռնփակի անցկացնելու համար դատավորը իրավունք չունի, ես միջնորդություն ներկայացրի, սակայն դատավորը մերժեց՝ առանց որևէ հիմքի։ Մեկ այլ միջնորդություն ներկայացրի դատախազ Պետրոս Պետրոսյանի նկատմամբ կիրառել սանկցիա՝ դիմելով գլխավոր դատախազին, քանի որ դատախազը նիստերի ժամանակ իմ պաշտպանյալի նկատմամբ սեռական բնույթի հահոյանքեր է հնչեցրել, երբ Արայիկ Խանդոյանը բորբոքված էր։ Այս միջնորդությունը ևս մերժեց», - նշեց փաստաբան Արա Կարագյոզյանը։

Փաստաբանը նշեց նաև, որ միջնորդությունների մերժելուց հետո Արայիկ Խանդոյանը նիստերի դահլիճից դուրս է եկել, նրան հետևել են իր պաշտպանները: «Ես նույնպես լքեցի նիստերի դահլիճը, քանի որ համաձայնագիր ունեմ, առանց իմ պաշտպանյալի համաձայնության որևէ գործողություն չանել», - նշեց պաշտպանը։

Դատարանում պարբերաբար լսվում էր Արայիկ Խանդոյանի ձայնը։ Պաշտպանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ նաև հնչած ձայների: «Արայիկ Խանդոյանը պարբերաբար բորբոքվում էր, քանի որ պնդում էր, որ նույն դատախազը և ՀՔԾ-ի ղեկավար Էդիկ Հակոբյանը են մեղավոր «Հաց բերող» Արթուր Սարգսյանի սպանության մեջ։ Նա ասում էր՝ սա արդարադատություն չէ, դուք ինչի համար եք եկել, - նշեց Արա Կարագյոզյանը և հավելեց, - դատարանը կատարում է քաղաքական պատվեր, և այսօր ադարադատություն չի կատարվում, դատախազն ի՞նչ իրավունքով է իմ պաշտպանյալին հայհոյանքներ տալիս»։

Փաստաբանը հայտնեց նաև, որ նիստը շարունակվել է առանց պաշտպանական կողմի ներկայության։



Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter