Շաբաթ, 22 սեպտեմբերի

Այսօր՝ Մոնտենեգրո-Հայաստան



Այսօր՝ Երեւանի ժամանակով 22:45-ին, կսկսվի աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Մոնտենեգրո-Հայաստան հանդիպումը: Խաղը տեղի կունենա Պոդգորիցայի «Գրադսկի» մարզադաշտում:

Հիշեցնենք, որ Երեւանում կայացած առաջին խաղում Արթուր Պետրոսյանի թիմը առաջին կեսից հետո զիջում էր Մոնտենեգրոյին, որի կազմում գոլի հեղինակ էին դարձել Կոյաշեւիչն ու Յովետիչը: Սակայն երկրորդ կեսում Արտակ Գրիգորյանի, Վարազդատ Հարոյանի ու Գեւորգ Ղազարյանի գոլերի շնորհիվ Հայաստանի հավաքականը կամային հաղթանակ տարավ 3-2 հաշվով, որը ոչ միայն առաջին հաղթանակն էր այս շրջափուլում, այլեւ մեր թիմին առաջին միավորները պարգեւած խաղն էր:

Հայաստանի հավաքականի հայտացուցակը այսօրվա խաղին հետեւյալ տեսքն ունի.

Դարպասապահներ

Արսեն Բեգլարյան, «Ալաշկերտ»
Գրիգոր Մելիքսեթյան, «Գանձասար-Կապան»
Արամ Հայրապետյան, «Բանանց»

Պաշտպաններ

Տարոն Ոսկանյան, «Կարմիոտիսսա» (Կիպրոս)
Հրայր Մկոյան, «Էսթեղլալ» (Իրան)
Գաել Անդոնյան, «Վերիա» (Հունաստան)         
Լեւոն Հայրապետյան, «Փեյքան» (Իրան)
Գագիկ Դաղբաշյան, «Ալաշկերտ» 
Արտակ Եդիգարյան, «Ալաշկերտ»
Արմեն Մանուչարյան, «Փյունիկ»

Կիսապաշտպաններ

Հենրիխ Մխիթարյան, «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) 
Արաս Օզբիլիզ, «Բեշիքթաշ» (Թուրքիա)
Էդգար Մանուչարյան, «Ուրալ» (Ռուսաստան)
Էդգար Մալաքյան, «Ստալ» (Ուկրաինա)      
Մարկոս Պիզելի, «Քսանտի» (Հունաստան)                
Կամո Հովհաննիսյան, «Տորպեդո-ԲելԱԶ» (Բելառուս)
Արտակ Գրիգորյան, «Ալաշկերտ»
Նարեկ Ասլանյան, «Փյունիկ»

Հարձակվողներ

Ռուսլան Կորյան, «ԲՄԱ-Խաբարովսկ» (Ռուսաստան) 
Արթուր Սարկիսով, «Ենիսեյ» (Ռուսաստան)
Տիգրան Բարսեղյան, «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա)

Հավաքականի հետ են նաեւ վնասվածքներ ունեցող Գեւորգ Ղազարյանն ու Հովհաննես Համբարձումյանը: Նախաղային մամուլի ասուլիսում գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը շեշտել է, որ Պոդգորիցա են ժամանել հաղթանակի համար, սակայն դժվար խաղ է լինելու: Նույնը ասել է նաեւ կիսապաշտպան Արտակ Գրիգորյանը: 

Այսօր կկայանան նաեւ ընտրական 5-րդ խմբի Ղազախստան-Դանիա (Երեւանի ժամանակով 20:00-ին), Լեհաստան-Ռումինիա (22:45-ին) հանդիպումները:

Լուսանկարում՝ դրվագ երեւանյան առաջին խաղից. Հարոյանը հաշիվը դարձնում է 2-2 (լուս.՝ Գագիկ Աղբալյանի)  


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ