Շաբաթ, 22 սեպտեմբերի

Սպանություն Ալավերդիում. հետընտրական վենդետան Ալավերդիում շարունակվո՞ւմ է



Այսօր՝ ժամը 12:10-ի  սահմաններում, Ալավերդու  կենտրոնական Թումանյան փողոցի  ամենաբանուկ հատվածում «Կատա» սուպերմարկետի շենքում գտնվող և մայրուղուն հարող  ծաղկի խանութից արձակված  հրազենային կրակոցներից սպանվել է Ալավերդի քաղաքի Զորավար Անդրանիկի 22 շենքի բնակիչ, 30-ամյա  Կամո Միլորդի Փիրուզյանը:

Հրազենային կրակոցները տեղի են  ունեցել քաղաքի ամենամարդաշատ վայրում: Բնակիչներից զոհեր չեն եղել: 

Ծաղկի խանութի ապակիների վրա կա 6 կրակոցի հետք: Բնակիչների ահազանգից հետո րոպեներ անց դեպքի վայրում հայտնվել են ոստիկանները և շտապօգնության մեքենան: Կամո Փիրուզյանը շտապօգնության մեքենայով  Ալավերդու բժշկական կենտրոնի հիվանդանոց տեղափոխելիս ճանապարհին մահացել է:

Դեպքի վայրում խուճապ էր: Կամո Փիրուզյանին հրազենային կրակոցներով  սպանող անձը  հանձնվել է  Թումանյանի ոստիկանությանը: Թումանյանի ոստիկանապետ Վահագն Մոսինյանը մեզ հայտնեց, որ  «Կատա» սուպերմարկետի մոտ կատարվել է հրազենային սպանություն:

Ոստիկանապետը, սակայն,  վաղաժամ համարեց տեղեկություն հայտնել սպանվողի և սպանողի ինքնության մասին: «Սպանվածին հիվանդանոց են բերել շտապօգնության  մեքենայով, արդեն մահացած, արտաքին զննությամբ՝ աջ ձեռքի նախաբազկի շրջանում թափանցող և պարանոցի շրջանում հրազենային վերքով: Ըստ անձնագրային տվյալների՝ սպանվածը Ալավերդի քաղաքի բնակիչ Կամո Միլորդի Փիրուզյանն է»,- հայտնեց  Ալավերդու  բժշկական կենտրոնի տնօրենի տեղակալ, բժիշկ  Հովիկ Ավետիսյանը:

Հիշեցնենք, որ «Հետք»-ն անցյալ տարի անդրադարձել էր  Կամո Փիրուզյանի սպանության նախապատմությանը: Կամո Փիրուզյանի եղբայրը՝ Վարդան Փիրուզյանը, մեղադրվում է 2016թ.-ի մայիսի 19-ի կեսգիշերին  Ալավերդի քաղաքի Զորավար Անդրանիկի 22 շենքի բակում հրազենային կրակոցներով  Ալավերդի քաղաքի բնակիչ Վարդան Ավագյանին  և Երևան քաղաքի բնակիչ  Էդուարդ Պողոսյանին սպանելու համար: Վարդան Փիրուզյանը դեռևս գտնվում է հետախուզման մեջ:  Հիշեցնենք նաև, որ Կամո Փիրուզյանի սպանությունը  Ալավերդիում 2016թ.-ի հունիսի 6-ի քաղաքապետի ընտրության ընթացքում  սկսված  քրեական  «ռազբորկաների» շարունակությունն է:


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (11)
1. Արմինե20:26 - 13 հունիսի, 2017
Մինչև էդ Վահագի գամերը չքաշեն Ալավերդիում էս ամենը շարունակվելու է:Ոստիկանությունը ընդամենը դեպքերն է արձանագրում և դիակները հավաքում,այնինչ էս ամենի կազմակերպիչը,ինչպես միշտ ջրից չոր է դուրս գալիս
2. սիմոն22:35 - 13 հունիսի, 2017
Ալավերդու մանկապարտեզի երեխեն էլ գիտի թե սպանելու հրաման տվող բանդիտն ով ա, ում ա ծառայում, ընչի ա զինված խմբով ու բրոնավիկ ավտոյով ման գալի, եւ թե ընչի միլիցեքը դրա արածները չտենալու են տալի ու հլա օգնում են: Սա երգիր ու ղեկավարություն չի, թուրքից գեշ են էս խեղճ ժողովրդի ջանին ընկած: Ինչքան ուզում ես քեզ ճղի, դրա ձեռը բռնող չկա, էս էլ քանի ջահելի գլուխ կերան, սաղ ասում են թե դրա տերը սաշիկն ա, այ դրա հմար էլ տհենցա
3. Աննա19:09 - 15 հունիսի, 2017
Չգիտեմ ովքեր եք ‚որ սենց սրտացավ եք վերաբերվում բենզին սրսկվող ու մարդասպան ախպեր ունեցող հանցագործին‚բայց զարմանում եմ ձեր մտածողության վրա։Ինչի չեք ասում‚ որ Վահագը գրքեր ա տպագրում‚որ մանկատներին ա օգնում‚ես էլ եմ ալավերդցի‚ ու ես իրա մասին մենակ լավ բաներ եմ լսել։Կամ ինչ կապ ունի էդ մարդը էս պատմության հետ։Սիմոն ես ‚ինչ ես ուր էիր‚երբ էս տականքի տականք ախպերը երկու հոգու սպանեց։Էդ ժամանակ սիրտդ չէր ցավում երևի։Դե բնական ա սպանվածները ոչ նարկաման չէին‚դրանից ա։
4. Աննա19:18 - 15 հունիսի, 2017
Արդեն քանի անգամ մենք գրում ենք ‚բայց դուք չեք հրապարակում։Սկսում եմ կասկածել ձեր անաչառությանը։
5. Vahe01:00 - 16 հունիսի, 2017
Էտ խիա Վահագը սաղիդ բգին, ինչա անում բացի բարեգործությունից ու խեղճ մարդու կոխքին կանգնելուց: Հլա մի հատ նայեք հիմիկվա սպանվածի շրջապատին, քանի լավ տղու գլուխ են կերել քաղաքում, էտ խի չեք քննադատում նրանց արածնին:
6. Պետրոս17:07 - 16 հունիսի, 2017
Մարդ իմանա ‚թե Վահագը ինչ վատ բան ա արել որ սենց վատաբանում եք։Մեկը ես ու էլի լիքը ալավերդցիներ չենք տեսել էդ տղուց մի վատ բան ‚մի անշնորք բան։Իսկ սպանվածն ու իրա շրջապատը քաղաքում հայտնի են իրանց լկտի պահվածքով։Դե նարկամանների համար նորմալ ա էդ պահվածքը։Իսկ Վահագի շրջապատում չկա մեկը ում մասին մի վատ բան են խոսում։
7. Վաղինակ21:40 - 16 հունիսի, 2017
Մարդու հեղինակությունը մի երկու չկայացածի կարծիքով չի կարող նսեմանալ: Ո՞վ չգիտի,որ Վահագ Աբգարյանը մեծ հեղինակություն է Լոռում: Հեղինակությունը դատարկ տեղում չի առաջանում: Դա հասարակության գնահատականն է և ոչ թե մի քանի թափթփուկի: Մարդը,որը չի խմում,չի ծխում,կրթված է,կարիքավորի կողքին կանգնած,բարեգործ ու արդար,միշտ էլ աչք է ծակում: Ո՞վ է ազգի տականքի մասին խոսում,ոչ-ոք:
8. Վահրամ08:44 - 17 հունիսի, 2017
Որ վահակի վրա սրբի թեվեր եք կպցնում դրանից ինչնա փոխվում: Բա չեք տենըմ որ դա էլ ալավերդու լիսկան ա: Փիրուզյան վարթանի վրա իրա տան շեմքում վահանկի մարդիք վրա տվին որ ավտոն քցեն ու տանեն իրա առաջը դնեն: Նա էլ ձեռներիցը դուսա պրծել ու երկուսին սպանել: Թերթերումը պարզ գրվել ա էդ անտերը: Իսկ ընչի ա փախած, որովհետեւ գիտի որ օրենք չկա, օրենքը որ ըլեր դրանց բռնած կլեին ինքն էլ կգար կասեր եղածը: Հմի էլ ախպորը տվին սպանեցին, էդ ընչի համար: Դրանից առաջ էլ մի տղի էին ծեծ ու ջարդ տվել, նա էլ ավտոմատ էր ճարել ու իրանց վրա կրակել: Մնի էլ ականջն էին կտրել էս վերջերը: Ըսենց ուր ա գնալու այ ժողովուրդ, սաղ քաղաքը մինը մնի բարեգամն ու հարեվան ա, որ վերեվը խուլ են, մենք էլ իրար պտի սպանենք ու վերանանք: Պետքա ճիշտը խոսալ, անկախ թե ով ում բարեգամն ա, հերիք ու բոլ ելավ:
9. Տիգրան13:00 - 17 հունիսի, 2017
Վարդանին սարքեցիք Ռեմբոն։Որ մի քիչ ուղեղ ունենաք կտրամաբանեք էլի։Էդ ոնց էին ուզում մի քանի հոգով գցեն բագաժնիկը որ չեին կարում։Ինքն էլ տենց կինոյի տղու նման նրանց սպանեց։Այ անուղեղ ընչի պտի հաղթած թեկնածուի մարդիկ տենց բան անեն։Քո նմաններն են որ ոչխարի նման առանց մտածելու խոսում են։Վահագին էլ նենց եք ներկաւացնում ոնց որ հրեշ ըլնի։Իրա նման լավ մարդիկ շատ պտի ըլնեն ոչ նարկաման ա ոչ մարդասպան։Ես համոզված եմ որ ձեզ գրել են տալիս հենց տականքները ովքեր էլ ես ամենի մեղավորն են բենզին սրսկվող մարդասպանները։
10. Վահրամ13:47 - 17 հունիսի, 2017
Տիգրան աչկիս էտ վերեվի Վաղոնակին շատ նման էս ըրեվում, ոչխարի գլուխն էլ քունն ա: Եթե ըտենց չի ասա թե էդ սարի նման էրկու տղա Վարթանի տան շեմքումը ընչի մեռան: Ես ոչ նրանց բարեգամն եմ ոչ էլ քո, ես ասում եմ որ Ալավերդի քաղաքը անդերանոց ա դառել, հերիք ա իրար սպանեն, բայց քո նմանների գլուխը չի մտնում
11. Տիգրան23:39 - 17 հունիսի, 2017
Խի եթե նույն կարծիքին ենք մարդու մասին ուրեմն նույն մարդն ենք։Քեզ խի ա թվում‚որ մենակ դու ես ուզում ապրես հանգիստ Ալավերդում։Տականք նարկամանները վխտում են քաղաքում քո նմաններն էլ չեն նկատում։Հերիք ա արդեն։Ամեն ինչ իրա անունն ունի։Երկու հոգու սպանեց ու փախավ ‚վերևն Աստված կա նա հո տենում ա ամեն ինչ։Էս ազգի դժբախտութհունն ա իրանք մենակ վատաբանեն լավ մարդկանց‚դե տականքին շատ հետաքրքիր ա ուրիշի կարծիքը։Էտ գրողի տարած վարդանին պետք ա բռնել ու վերջ։
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ