HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Տուժածներից գրեթե բոլորը ախտորոշվել են գլխուղեղի ցնցումով և տարաբնույթ կոտրվածքներով

Ինչպես «Հետք»-ին հայտեցին առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, այս պահին` Տուլայի շրջանում իրար բախված «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի և «Իվեկո» մակնիշի միկրոավտոբուսի վթարից  տուժած 6 քաղաքացի բուժումը շարունակում է բժշկական կենտրոններում։ Նրանցից երեքը գտնվում են Տուլայի քաղաքային հիվանդանոցում, երեքը՝ Ստուպինոյում։

Գրեթե բոլոր տուժածների մոտ ախտորոշվել է գլխուղեղի ցնցում և ոսկրերի տարաբնույթ կոտրվածքներ։ 6 տուժածներից չորսի առողջական վիճակը միջին ծանրության է, երկուսինը՝ բավարար։ Տուժած երեխաներից մեկը բավարար առողջական վիճակում է, մյուսի վիճակը միջին ծանրության է։

Բուժզննման արդյունքում տուժածների դուրսգրում դեռևս նախատեսված չէ։ Կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի մամուլի խոսնակ Անահիտ Սիմոնյանը չկարողացավ տեղեկացնել, թե իրենց ունեցած նախնական տվյալներով, ով է եղել վթարի մեղավորը՝ պարզաբանելով, որ այդ պահին ևս քննություն է ընթանում։

Հիշեցնենք, որ հունիսի 18-ին Ռուսաստանի Դաշնության Տուլայի շրջանում իրար էին բախվել «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան և «Իվեկո» մակնիշի միկրոավտոբուսը, որը Երևանից ուղևորվում էր Նիժնի Նովգորոդ։ Պատահարի հետևանքով տուժել է 9 հոգի, կա մեկ զոհ՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 56-ամյա Նասիրով Օթարը։

Հավելենք՝ միկրոավտոբուսը պատկանել է «Քոչար-տրանս տուր» ընկերությանը, որը համաձայն ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների՝ գրանցվել է ընդամենը մեկ շաբաթ առաջ՝ հունիսի 12-ին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter