Երեքշաբթի, 17 հոկտեմբերի

Երևանցիները դժգոհում են աղբահանության կազմակերպումից



Օրեր առաջ «Սանիթեք» ընկերությունը հայտարարություն տարածեց` տեղեկացնելով, որ երկու ամիսների ընթացքում գրեթե 10 տոկոսով ավելացել է տեղափոխվող աղբի քանակը։ Ընկերության փոխանցմամբ՝ հավաքվող աղբի քանակի նման ավելացումը որոշ չափով ազդեցություն է ունեցել նաև աղբահանության գործընթացի վրա՝ ստեղծելով լրացուցիչ ծանրաբեռնվածություն։ 

Ընկերության աշխատանքային ծանրաբեռնվածությունը բնակիչները ևս նկատում են։ Կենտրոն վարչական շրջանի` մեզ հետ զրուցած բազմաբնակարան շենքերի բնակիչները աղբահանության կազմակերպումից դժգոհ են։ Ասում են՝ աղբարկղները հաճախ չեն դատարկվում, աղբահանությունը պատշաճ մակարդակով չի կատարվում, աղբարկղների տարածքը հաճախ չի լվացվում, ինչն էլ գարշահոտության պատճառ է դառնում։ 

«Սանիթեք» ընկերության տվյալներով՝  եթե 2016թ. նույն ժամանակահատվածում ընկերության կողմից օրական հավաքվել և տեղափոխվել է 900-1000 տոննա աղբ, ապա 2017թ. այդ թիվը կազմել է 1000-1100 տոննա։    

«Սանիթեք» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Նիկոլաս Թավիլը ևս չի թաքցնում, որ ամռան այս շրջանում ընկերությունը աղբահանության կազմակերպման խնդիրներ է ունեցել։ Տնօրենի փոխանցմամբ՝ աղբահանության վատ կազմակերպման պատճառներից մեկը եղել է այն, որ բնակիչները շինարարական աղբը նետել են աղբարկղների մեջ, եւ երբ աղբատար մեքենաները դրանք դատարկել են, շինաղբը վնասել և խափանել է մեքենաների աշխատանքը, արդյունքում՝ մի քանի մեքենա միաժամանակ անսարք է դարձել։ Սակայն, Թավիլը հավաստում է, որ աղբահանության պատշաճ կազմակերպումը կարողացել են մի քանի օրվա ընթացքում վերականգնել, և այժմ բնակիչների կողմից մեծ դժգոհություններ չկան։


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ