HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Խոսրովի արգելոցի տարածքում կրկին անձրև է սպասվում

«Խոսրովի անտառ» պետական արգելոցում բռնկված 16 կմ պարագծով հրդեհից 13.5 կմ պարագծով հրդեհը արդեն մարվել է։ Հրդեհի վերջնական մարման համար մնացել է 2.5 կմ պարագիծ։

Արտակարգ իրավիճակների  նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պատասխանատու Նանա Գնդոյանի հաղորդմամբ՝ 13,5 կմ հրդեհը մարվել է գիշերը, նախքան անձրևի գալը, չնայած այն նպաստել է հրդեհաշիջման աշխատանքներին։ «Իլ-76ՏԴ» հրշեջ ինքնաթիռը առավոտից երկու թռիչք է իրականացրել, որից մեկը՝ րոպեներ առաջ։ Դա եղել է ինքնաթիռի ութերորդ թռիչքը։

Հիդրոմետ ծառայության տվյալներով՝ ժամը 16։00-ին արգելոցի տարածքում կրկին անձրև է սպասվում։ Դեռևս տեղեկություն չկա՝ ինքնաթիռը կշարունակի թռիչքը, թե կսպասի անձրևի գալուն։ Տեղում աշխատող օպերատիվ խումբը դեռևս պետք է որոշի. «Տարածքում տեսանելիության խնդիր կա, և եղանակային պայմանները շատ վատն են, քանի որ անձրև է գալիս ու ամպամած է»,- նշեց Գնդոյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter