HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Խոսրովի անտառում բռնկված հրդեհի հիմնական օջախները մարվել են

«Խոսրովի անտառ» պետական արգելոցում բռնկված 16 կմ պարագծով հրդեհի հիմնական օջախները քիչ առաջ մարվել են։ Այս մասին «Հետք»-ին հայտնեց արտակարգ իրավիճակների  նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պատասխանատու Նանա Գնդոյանը։ Ինչպես արդեն հայտնել էինք՝ այս առավոտյան մարվել էր 16 կմ պարագծով հրդեհից 13.5 կմ-ը։

Գնդոյանի հաղորդմամբ՝ օջախները մարվել են «Իլ-76ՏԴ» հրշեջ ինքնաթիռի տասներորդ թռիչքից հետո։ Այս պահին ևս հրշեջ ինքնաթիռը շարունակում է օդային հրդեհաշիջման աշխատանքները, որպեսզի ստեղծի անվտանգության գոտիներ և խոնավ միջավայր, որոնք հետագայում կբացառեն հրդեհի օջախների կրկնակի բռնկումը։

Հրշեջ ինքնաթիռի աշխատանքին զուգահեռ տեղում կրակի մարում են իրականացնում նաև արտակարգ իրավիճակների, բնապահպանության նախարարությունների աշխատակիցները, Զինված ուժերի ներկայացուցիչները։

Թե հիմնական օջախները մարելուց հետո, քանի թռիչք կկատարի «ԻԼ-76» ինքնաթիռը, դեռևս հայտնի չէ, տեղում աշխատող օպերատիվ խումբը հետախուզում իրականացնելու հետո կորոշի։

Հիշեցնենք, որ օգոստոսի 12-ին, ժամը 12:30-ին ահազանգ էր ստացվել, որ Արարատի մարզի Ուրցաձոր գյուղից մոտ 20 կմ հյուսիս՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոց պետական ոչ առևտրային կազմակերպության «Զիմա»կոչվող տարածքում այրվում է բուսածածկ տարածք: 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter