Չորեքշաբթի, 25 ապրիլի

ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը հրաժարական է տվել



Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ, իսպանացի խորհրդարանական Պեդրո Ագրամունտն այսօր տեղեկացրել է, որ «անձնական պատճառներով» որոշել է թողնել ԵԽԽՎ ղեկավարի պաշտոնը: Այդ մասին նա գրառում է կատարել իր թվիթերյան էջում: 

Հիշեցնենք, որ Պեդրո Ագրամունտը հայտնի է իր ադրբեջանամետ դիրքորոշմամբ եւ բազմիցս մեղադրվել է կոռուպցիայի մեջ` Ադրբեջանի վերաբերյալ բանաձեւերի ընդունման համատեքստում: Իսկ այս տարվա սկզբին Եվրոպական կայունության նախաձեռնությունը դիմել էր Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղար պարոն Թորնբյորն Յագլանդին` պահանջելով հետաքննել եւ դատապարտել ԵԽ-ում առկա կոռուպցիան: Ելնելով իր կողմից իրականացված հետաքննության արդյունքներից` ԵԿԽ-ն պնդում էր, որ վերջին մի քանի տարիների ընթացքում Ադրբեջանն ապօրինի կերպով ազդել է Եվրոպայի Խորհրդի գործունեության և մարդու իրավունքների վերաբերյալ քվեարկությունների արդյունքների վրա` ենթադրաբար փոխանցելով ահռելի գումարներ և այլ բարիքներ ԵԽԽՎ-ի առանցքային պատգամավորներին:

ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի ժամանակ քննարկվեց ԵԽ-ում կոռուպցիայի թեման, Վեհաժողովի բյուրոն անվստահություն հայտնեց Պեդրո Ագրամունտին եւ արգելեց նրան այցեր կատարել ու հայտարարություններ անել ԵԽԽՎ-ի անունից: 


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ