ԱԺ պատգամավորների աշխատավարձերից պահումներ են կատարվել մշտական հանձնաժողովների նիստերից բացակայելու համար
Ազգային Ժողովի 17 պատգամավորների աշխատավարձերից պահումներ են կատարվել 6-րդ գումարման խորհրդարանի մշտական հանձնաժողովների նիստերից բացակայելու համար: Այս մասին տեղեկանում ենք «Հետք»-ի` ԱԺ լրատվական վարչություն ուղարկված գրավոր հարցման պատասխանից: Լիագումար նիստերից պատգամավորների աշխատավարձերից պահումների մասին «Հետքն» ավելի վաղ գրել է:
Հանձնաժողովներից բացակայած և այդ բացակայությունների համար աշխատավարձերից գումար պահված պատգամավորների թիվը 17-ն է, նրանցից 7-ը բացակայել է Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովից, 4-ը՝ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի, 3-ը՝ Եվրոպական ինտեգրման հարցերի, 2-ը՝ Պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության և 1-ը՝ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովից: Աշխատավարձերից պահված գումարները տատանվում են շուրջ 24 հազարից մինչև 116 հազար դրամի սահմանում: Նկատենք, որ առավել հաճախ բացակայող պատգամավորները հիմնականում ռեյտինգային ընտրակարգով ընտրված և գործարարությամբ զբաղվող գործիչներն են:
Ներկայացնենք նշված պատգամավորների ցանկը` ինֆոգրաֆիկայի տեսքով:
piktochart.com
Հիշեցնենք, որ լիագումար նիստերից ամենաշատ բացակայություններ ունեցած ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը որևէ հանձնաժողովում ընդգրկված չէ, այդ պատճառով էլ նրա անունը չկա այս ցանկում: Ըստ ԱԺ կանոնակարգ-օրենքի՝ ԱԺ պատգամավորը պարտավոր է ընդգրկվել մշտական հանձնաժողովի կազմում և մասնակցել իր անդամակցած հանձնաժողովի նիստին: Սակայն կան բացառություններ, որոնց դեպքում պատգամավորը կարող է չընդգրկվել հանձնաժողովի կազմում, ինչպես՝ խմբակցության ղեկավարը, ԱԺ նախագահը, ԱԺ փոխնախագահները:
Մեկնաբանել