HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Արտաքին առևտուր. Հայաստանի TOP 10 գործընկերները 2017 թվականին

2017 թվականին Հայաստանն արտաքին աշխարհի հետ 6.425 մլրդ դոլարի ապրանքների առևտուր է արել։ Ըստ Ազգային վիճակագրական ծառայության (ՀՀ ԱՎԾ)՝ 2016 թվականի համեմատ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալներն աճել են 26.9%-ով։

Ամբողջ առևտրաշրջանառության 30%-ը բաժին է հասել ԱՊՀ երկրների հետ առևտրին։ Եվրամիության երկրների կշիռը Հայատանի առևտրի ծավալում 24.3% է, իսկ մնացած երկրների կշիռը՝ 45.7% է։

Ըստ առևտրաշրջանառության ծավալների՝ Հայաստանի առևտրային գործընկերների շարքում առաջին եռյակը կազմել են Ռուսաստանը, Չինաստանն ու Շվեյցարիան։ Ռուսաստանի կշիռը (26.7%) անհամեմատ ավելի մեծ է, քան Չինաստանինը (9.4%) և Շվեյցարիայինը (5.7%):

Հնգյակում են նաև Գերմանիան ու Բուլղարիան։

Հայաստանի TOP 10 առևտրային գործընկերների ցանկը շարունակում են Իրանը, Վրաստանը, Թուրքիան, ԱՄՆ-ը և ԱՄԷ-ը։

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների

2016 թվականի համեմատ Ռուսաստան-Հայաստան առևտրաշրջանառությունն աճել է  26.1%-ով և կազմել ավելի քան 1.7 մլրդ դոլար։

Չինաստանի հետ առևտրաշրջանառությունն աճել է 33.3%-ով։

Նույն ընթացքում Շվեյցարիայի հետ առևտուրն ավելացել է 3 անգամով։ Ավելի վաղ գրել ենք, որ դա պայմանավորված է ոսկու արտահանմամբ։

Էական աճ կա նաև Բուլղարիայի, ԱՄՆ-ի և ԱՄԷ հետ առևտրում, 70%-ի շրջանակներում է։

Թուրքիայի հետ առևտրաշրջանառությունն էլ աճել է 40.3%-ով, Իրանի հետ՝ 10.1%-ով։

Պատկերն այլ է, երբ առևտրի ցուցանիշները դիտարկում ենք՝ ըստ արտահանման և ներմուծման, քանի որ որոշ դեպքերում առևտրի ընդհանուր ծավալն աճել է ներմուծման հաշվին, որոշ դեպքերում՝ արտահանման։ Ցուցանիշներին առավել մանրամասն կանդրադառնանք։

2017 թվականի տարեկան տվյալներով Հայաստանի արտահանման երեք առաջատար շուկաներն են Ռուսաստանը, Բուլղարիան ու Շվեյցարիան։

Իսկ ներմուծման ծավալներով առաջին եռյակում են Ռուսաստանը, Չինաստանն ու Թուրքիան։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter