HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Գերմանիայում կոալիցիոն բանակցությունները հաջողությամբ ավարտվեցին

Գերմանիայում կոալիցիոն բանակցություններին մասնակցող բոլոր կողմերը համաձայնության են եկել՝ միևնույն ժամանակ միմյանց միջև բաժանելով նախարարական աթոռները: Դաշինքով հանդես եկող Քրիստոնեա-դեմոկրատական միության և Քրիստոնեա-սոցիալիստական միության, ինչպես նաև Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության միջև տեղի ունեցած բանակցություններից հետո այս մասին հայտարարել են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և սոցիալ-դեմոկրատներիի  ղեկավար Մարտին Շուլցը, փոխանցում է «Դոյչե Վելլե»-ի ռուսական ծառայությունը:

Մերկելի խոսքերով՝ կոալիցիոն համաձայնագրի կնքումը կարող է լավ հիմք  հանդիսանալ կայուն կառավարության ձևավորման համար: Մարտին Շուլցն էլ ընդգծել է, որ համաձայնությունը «մեծ մասամբ սոցիալ-դեմոկրատական ձեռագիրն է կրում իր մեջ»:

Գերմանական լրատվամիջոցների տեղեկություններով՝ սոցիալ-դեմոկրատների ներկայացուցիչները կգլխավորեն ֆինանսների, աշխատանքի և արտաքին գործերի նախարարությունները: Բացի դա, սոցիալ-դեմոկրատները կնշանակեն ընտանիքի, արդարադատության և շրջակա միջավայրի հարցերով նախարարներին:

Սպասվում է, որ արտաքին գործերի նախարարի պաշտոնը կարող է ստանձնել Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար, Եվրախորհրդարանի նախկին նախագահ Մարտին Շուլցը:

Ներքին գործերի նախարարության ղեկը կհանձնվի Քրիստոնեա-սոցիալիստական միության ղեկավար Հորսթ Զեհոֆերին: Բացի այդ, քրիստոնեա-սոցիալիստները կղեկավարեն տրանսպորտի և տնտեսական զարգացման նախարարությունները:

Անգելա Մերկելի Քրիսոտենա-դեմոկրատական միությանը բաժին կհասնեն էկոնոմիկայի, պաշտպանության, կրթության, գյուղատնտեսության և առողջապահության նախարարությունները:

Հիշեցնենք, որ 2017 թվականի սեպտեմբերի 24-ին Գերմանիայում կայացած խորհրդարանական ընտրություններից հետո Անգելա Մերկելի գլխավորած կուսակցությունը փորձում էր կոալիցիա կազմել Ազատ դեմոկրատների և Կանաչների կուսակցությունների հետ, սակայն երկրի միգրացիոն քաղաքականության շուրջ հակասությունների պատճառով բանակցությունները ձախողվել էին:

Կոալիցիոն բանակցությունները քրիստոնեա-սոցիալիստների և սոցիալ-դեմոկրատների հետ մեկնարկել էին հունվարի 26-ին: «Դոյչե Վելլե»-ի փոխանցմամբ՝ կողմերին մեծ դժվարությամբ է հաջողվել համաձայնության հասնել միգրացիոն, առողջապահության և աշխատաշուկայի ոլորտներին վերաբերող հարցերի շուրջ:

Լուսանկարը՝ Getty Images/AFP

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter