ՈՒրբաթ, 23 փետրվարի

2017-ին ավելի քիչ են ամուսնացել, երեխա ունեցել, ավելի շատ` ամուսնալուծվել



2017-ին հանրապետության մշտական բնակչության միջին տարիքն աճել է։ Եթե 2016-ին միջին տարիքը եղել է 35.9 տարի, 2017թ. տարեսկզբի դրությամբ՝ այն կազմել է 36.2 տարի։ Այսինքն՝ բնակչությունը որոշ չափով ծերացել է։

2017-ը բարենպաստ չի եղել ծնելիության մակարդակի, ամուսնությունների և ամուսնալուծությունների համար։ Նախորդ տարի գրանցվել է վերջին երեք տարիների (2015-2017 թվականներ) ամուսնությունների և ծնելիության ամենացածր մակարդակը, ամուսնալուծությունների ամենաբարձր ցուցանիշը։

Օրինակ՝ եթե 2015 թվականին հանրապետությունում ծնվել է 41 763 երեխա, ապա նախորդ տարի այն կրճատվել է 4000-ով՝ հասնելով 37 699-ի:

Վերջին 3 տարիներին հանրապետությունում գրանցվել է 15-17 հազար ամուսնություն։ 2015-ից սկսած` ամուսնությունների թիվը տարեցտարի նվազել է, օրինակ՝ 2015-ի հետ համեմատած` նախորդ տարի ամուսնությունների թիվը կրճատվել է 2400-ով: Սրան հակառակ՝ 2015-ից հետո տարեցտարի ավելացել է ամուսնալուծությունների թիվը՝ տարեկան գրանցելով 3600-3900 ամուսնալուծություն:

Ծնելիության և ամուսնությունների ցածր մակարդակի, ամուսնալուծությունների բարձր մակարդակի կողքին, պաշտոնական վիճակագրությամբ, նվազել են մահացության դեպքերը: Ժողովրդագրական պատկերի այս ցածր ցուցանիշը նաև կարելի է պայմանավորել բնակչության թվաքանակի կրճատմամբ, որը 2017-ին, 2015-ի համեմատությամբ, նվազել է ավելի քան 25 000-ով:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ