HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Երևանի կենտրոնում տեղի ունեցած մահվան ելքով վթարի գործով ձերբակալվել է «Մարիաննա» ընկերության սեփականատիրոջ որդին

Մարտի 10-ին Կենտրոնական բանկի մոտ տեղի ունեցած մահվան ելքով վթարի գործով ձերբակալված անձն ազատ է արձակվել, իսկ մեքենայի վարորդը ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին  և ձերբակալվել:

Այս մասին «Հետք»-ին ասաց Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:

Նշենք, որ ձերբակալված անձը, մեր տեղեկություններով, Վերաքննիչ դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանի փեսան է, «Մարիաննա» ընկերության սեփականատեր Տիգրան Վարդանյանի որդին` Ժորա Վարդանյանը:

Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն` 2018թ. մարտի 10-ին՝ ժամը 21:15-ի սահմաններում, Երևան քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում՝ Կենտրոնական բանկի դիմաց, «Մերսեդես-Բենց» մակնիշի 999 DO 99 հ/հ ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտն Մարիա Գրիգորյանին (ծնվ. 1943թ.), որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից վերջինս մահացել է։ Ավտոմեքենայի վարորդը, թողնելով դեպքի վայրը, հեռացել է:

Դեպքից հետո պարզվեց, որ վթարի մասնակից մեքենան հաշվառված է «Մարիաննա» ընկերության անունով, դրանում հայտնաբերվել էր Ժորա Վարդանյանի վարորդական վկայականը, ինչպես նաև վերջինիս անվամբ գրանցված գազային ատրճանակ:

Թեև մեքենան այս կամ այն կերպ առնչվում էր Ժորա Վարդանյանին, մարտի 11-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, ոստիկանություն էր ներկայացել մի անձ և հայտնել, թե վրաերթն ինքն է կատարել:

Այսօր, փաստորեն, այդ անձն ազատ է արձակվել:

Հիշեցնենք, որ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 244-րդ հոդվածով, այն է՝ համապատասխանաբար «Ավտոմոբիլի կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոցի վարորդի կողմից ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ» և «Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter