HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Գյումրիում հանրահավաքի ժամանակ կատարվեց խորհրդանշական թաղման ծես

Երեկոյան, ինչպես եւ խոստացվել էր, Գյումրու թատերական հրապարակ բերվեց սգո ծաղկեպսակը, որի վրա գրված էր ոչ թե «Գյումրեցիներից` Սերժ Սարգսյանին» ինչպես վաղօրոք խոստացվել էր, այլ՝ «Թասիբով գյումրեցիներից՝ արյունախում հանրապետականներին»:

Հավաքվածները խորհրդանշական թաղման ծես իրականացրին՝ ծաղկեպսակը երեք անգամ պտտելով հրապարակում: Երիտասարդներից մեկն էլ այդ ընթացքում կավճանկարով պատկերում էր նորընտիր վարչապետին՝ առաջարկելով ներկաներին քայլ անել: Մոտ մեկ ժամ տեւած հանրահավաքից հետո, ինչպես եւ նախորդ օրը, որոշվեց խաղաղ քայլերթ ու ավտոերթ կատարել Գյումրու փողոցներով: Ցույցի մասնակիցներին միացել էին նաեւ Շիրակի թեմի քահանաները՝ փայտե խաչերով:

Ցուցարարները պահանջում էին ազատ արձակել Նիկոլ Փաշինյանին:

Մեկնաբանություններ (1)

Լուսիկ
Ասենք, մի կերպ դասավորեց` մնաց, բայց ինչպե՞ս է երկիր ղեկավարելու, երկիր ներկայացնելու դրսում: Մենք ամաչե՞նք իրեն փոխարեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter