Չորեքշաբթի, 26 սեպտեմբերի

Հանրապետության հրապարակում հազարավոր քաղաքացիներ ուղիղ հեռարձակմամբ հետևում են վարչապետի ընտրությանը



Վաղ առավոտից Հանրապետության հրապարակում հավաքվել են հազարավոր քաղաքացիներ: Նրանք հրապարակ են եկել` ի աջակցություն Նիկոլ Փաշինյանի, ով այսօր առաջադրված է որպես վարչապետի թեկնածու։

Հանրապետության հրապարակում հավաքվածներն այս պահին ուղիղ հեռարձակմամբ հետևում են Ազգային ժողովի նիստին, որի օրակարգում վարչապետի ընտրությունն է։ Ցուցարարները վանկարկում են «Նիկոլ, վարչապետ» և ծափողջուններով ողջունում Փաշինյանի յուրաքանչյուր ելույթ և դիտարկում։ Հիշեցնենք, որ առաջադրված միակ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է, սակայն ընտրվելու համար նրան անհրաժեշտ են ձայներ նաև ՀՀԿ-ական պատգամավորներից։ Նիստի հարցուպատասխանի փուլը դեռևս չի ավարտվել։

Հանրապետության հրապարակ են եկել ցուցարարներ ինչպես Երևանից, այնպես էլ Հայաստանի տարբեր մարզերից։ Հրապարակում գրեթե ազատ տեղ չկա, ցուցարարների մի հոծ բազմություն էլ հրապարակի շրջակայքում տեղադրված բարձրախոսների միջոցով խորհրդարանական ելույթներին հետևում է հրապարակի կից այգիներում։

 

 


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ