HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքացիները Հանրապետության հրապարակում սատարում են Նիկոլ Փաշինյանին (ուղիղ միացում)

Հանրապետության հրապարակը աստիճանաբար բազմամարդ է դառնում։ Քաղաքացիներն այստեղ են եկել տարբեր պաստառներով ու սատարում են «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանին։

Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 12։00-ին, Ազգային ժողովը վարաչպետ է ընտրելու։ Առաջադրված միակ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է, սակայն վերջինս երեկ գիշերը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ միացմամբ հայտարարեց, որ «փորձում են տապալել ժողովրդի թեկնածուի ընտրությունը»։

Նա կոչ արեց մարդկանց այսօր առավոտյան՝ ժամը 11։00-ից կամ հնարավորության դեպքում՝ ավելի վաղ, «հարյուր հազարներով» հավաքվել Հանրապետության հրապարակում և «ի ցույց դնել իրենց կամքը»։ 

«Ժողովուրդը հաղթել է քաղաքական այս պրոցեսում և նրա հաղթանակը պետք է արձանագրվի նաև դե յուրե, որը պետք է տեղի ունենա վաղը Ազգային ժողովի նիստի արդյունքներով»,- հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter