Կիրակի, 23 սեպտեմբերի

Գործադուլ են սկսել Էջմիածին քաղաքի սուպերմարկետների աշխատակիցները (լրացված)



18:11

Այսօր Էջմիածին քաղաքի խոշոր առևտրի կենտրոնները, խանութները չէին աշխատում: Բողոքի ակցիային միացել էին նաև «Ալինա» սուպերմարկետի աշխատակիցները: Սուերմարկետն այսօր փակ էր:

11։32

Քիչ առաջ գործադուլին են միացել նաև Էջմիածնի «Համար 1» սուպերմարկետների ցանցի աշխատակիցները:


10։33

Այս պահին գործադուլ են սկսել Էջմիածին քաղաքի «Շեն տուն» սուպերմարկետի աշխատակիցները և միացել ցուցարարներին։

Ավելի վաղ դարձյալ Էջմիածնում դասադուլ և գործադուլ էին հայտարարել տասնյակ երիտասարդներ և աշակերտներ, որից հետո ցուցարարներին միացավ նաև Էջմիածնի Վարդգես Համազասպյանի անվան քոլեջում քննություն հանձնող ուսանողների մի մասը։ 

Հիշեցնենք, որ երեկ` Ազգային ժողովի հատուկ նիստում պատգամավորների ձայների մեծամասնությամբ վարչապետ չընտրվելուց հետո, «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց վերսկսկել քաղաքացիական անհնազանդության գործողությունները, այսօր վաղ առավոտից` 8:15-ից, շրջափակել հանրապետության հաղորդակցության բոլոր ուղիները` փողոցները, երկաթուղին, մետրոն, օդանավակայանը, միջպետական ճանապարհները, հայտարարել տոտալ դասադուլ և գործադուլ:

 


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ