HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Նոր Նորքում փակ են բանկերի եւ խանութների մի մասը

Մայիս 2-ին՝ վաղ առավոտից, Նոր Նորք տանող ճանապարհը բոլոր կողմերից փակ է: Գայի պողոտայի բոլոր խաչմերուկներում մեքենաները փակել են ճանապարհը, իսկ երիտասարդներն ու երեխաները, երգ, պար եւ խաղեր կազմակերպելով, զվարճանում են: Ճանապարհը բացվում է միայն շտապօգնության մեքենանների համար: Տարբեր կողմերից մարդկանց խմբեր են միանում նրանց՝ հնչեցնելով օրվա կարգախոսները՝ «Մենք ենք տերը մեր երկրի», «ՀՀԿ հեռացի՛ր», «Նիկոլ վարչապետ»:

Գայի պողոտայում գտնվող «Կոնվերս» եւ «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ» բանկերը փակ են: Երեկ երեկոյան Հանրապետության հրապարակում հնչած գործադուլի կոչին միացել են նաեւ խանութների մի մասը, այդ թվում նաեւ՝ Մասիվի շուկայի ներսում գտնվող խանութների հիմնական մասը:

Շուկան փակ չէր, սակայն վաճառասեղանների մեծ մասը ծածկված էր, մյուսները շտապում էին հավաքել սեղանները, քանի որ հաճախորդներ նույնպես չկային: «Երեւան-Սիթին» նույնպես սակավաթիվ այցելուներ ուներ: Հիշեցնենք, որ «Երեւան-Սիթին» եւ շուկան պատկանում են ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին:

Այսօր չի աշխատում նաեւ Երեւան-Գառնի-Գողթ տրանսպորտը, որովհետեւ այս երթուղում գտնվող բոլոր գյուղերում ցուցարարները փակել են ճանապարհը: Սա նշանակում է, որ դադարեցվել են զբոսաշրջիկների այցերը Գառնի-Գեղարդ:

Հիշեցնենք, որ երեկ` Ազգային ժողովի հատուկ նիստում պատգամավորների ձայների մեծամասնությամբ վարչապետ չընտրվելուց հետո, «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց վերսկսկել քաղաքացիական անհնազանդության տոտալ գործողությունները, այսօր վաղ առավոտից` 8:15-ից, շրջափակել հանրապետության հաղորդակցության բոլոր ուղիները` փողոցները, երկաթուղին, մետրոն, օդանավակայանը, միջպետական ճանապարհները, հայտարարել տոտալ դասադուլ և գործադուլ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter