Կիրակի, 23 սեպտեմբերի

Բողոքի ակցիաներ՝ ՀՀԿ-ական պատգամավորների տների դիմաց (տեսանյութ)



Այսօր քաղաքացիները մի քանի խմբերով տարբեր ժամերի բողոքի ակցիաներ են իրականացրել ՀՀԿ-ական պատգամավորների տների եւ շենքերի դիմաց, օճառներ են դրվել բնակարանների մուտքերի մոտ։

Ակցիայի մասնակիցներից Բուն TV-ի համահիմնադիր Քրիստինե Արմենակյանը փոխանցեց, որ եղել են ՀՀԿ պատգամավորներ Շուշան Պետրոսյանի, Կարինե Աճեմյանի, Խոսրով Հարությունյանի, Արմեն Աշոտյանի, Արտաշես Գեղամյանի, Վահան Հարությունյանի փաստացի գրանցված հասցեներում, որտեղ նրանք բնակվում են։

«Քանի որ բոլոր փողոցները փակ են, ուժերը կենտրոնացրինք այս ուղղությամբ եւ որոշեցինք Նիկոլի պես ստեղծագործաբար մոտենալ այս դեպքում։ Երբ արդեն ՀՀԿ-ական պատգամավորի շենքի մոտ էինք, հարեւանները մեծ խանդավառությամբ ողջունում էին ակցիայի մասնակիցներին, կոնկրետ մատնանշում բնակարանը եւ պատշգամբը։ Այդպես, օրինակ՝ պարզվեց, որ Արտաշես Գեղամյանի հարեւանը ԵՊՀ ռեկտոր Սիմոնյանն է, ում նույնպես ուղղեցինք մեր բողոքի ձայնը»,- ասաց Քրիստինե Արմենակյանը։

Ակցիայի մեկ այլ մասնակից գրող, բանաստեղծ Աննա Դավթյանը մեզ փոխանցեց, որ պատգամավոր Շուշան Պետրոսյանը ակցիայի իրականացման պահին գտնվել է տանը եւ, ըստ ականատեսների վկայության, պատուհանից տեսաձայնագրել է պրոցեսը։

Հիշեցնենք, որ երեկ` Ազգային ժողովի հատուկ նիստում պատգամավորների ձայների մեծամասնությամբ վարչապետ չընտրվելուց հետո, «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց վերսկսկել քաղաքացիական անհնազանդության գործողությունները, այսօր վաղ առավոտից` 8:15-ից, շրջափակել հանրապետության հաղորդակցության բոլոր ուղիները` փողոցները, երկաթուղին, մետրոն, օդանավակայանը, միջպետական ճանապարհները, հայտարարել տոտալ դասադուլ և գործադուլ:

Տեսնյութերը՝ Արսեն Ուզունյանի

 


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ