Երկուշաբթի, 24 սեպտեմբերի

Վարդենիկցիները փակել են Հակոբ Հակոբյանի հէկի ջուրը



Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի բնակիչները փակել են ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանին պատկանող հէկի ջրամատակարարումը: Նրանք դեպի հէկ գնացող հոսքը փակել են և ջուրն ուղղել իր բնականոն՝ գետի հուն: Գյուղացիները հերթապահություն են սահմանել և հսկում են, որպեսզի որևէ մեկը չմոտենա և չբացի հէկ գնացող ջրի ուղղությունը: 

Վարդենիկի համայնքապետարանի աշխատակազմի քարուղար Արմեն Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում հաստատեց այս տեղեկությունը՝ նշելով, որ դա գյուղացիների բողոքի դրսևորումն է եղել:

«Հավանաբար սեփականատերերի հետ հանդիպում կլինի, դրանից հետո բնակիչներից է կախված:  Բնակիչների պահանջը հավաքական է»,- ասաց աշխատակազմի քարտուղարը:

Նա նշեց, որ առայժմ ընկերության որևէ ներկայացուցիչ կամ սեփականատեր գյուղ չի եկել և չի հանդիպել բնակիչներին:

«Ջրասահք» ՍՊԸ-ն 2013 թվականից Վարդենիկ համայնքում՝ Վարդենիս գետի վրա, շահագործում է «Վարդենիկ» փոքր հէկը: Դրա հզորությունը 6170 կՎտ է: Համաձայն ընկերությունների գրանցման պետականռ ռեգիստրի՝ Հակոբ Հակոբյանն այստեղ բաժնետեր է եղել 2004-2007 թվականներին: Այնուհետև որպես բաժնետերեր հանդես են գալիս նրա որդին, եղբայրները և փոքր բաժնեմասով նաև գործընկերները:

Սա Հակոբյանների ընտնիքի միակ հէկը չէ: Հիշեցնենք, որ Հակոբ Հակոբյանի ընտանիքը Վայոց ձորի մարզում՝ Արփա-Սևան թունելի մոտ շահագործում է այդ տարածքի ամենամեծ հէկը:


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (4)
1. Լուսիկ20:13 - 2 մայիսի, 2018
Այս պատգամավորն էր, կարծես, ասում, որ թանկացումներից աղքատները չեն տուժի, քանի որ միս, կարագ չեն ուտում: Ցինիկները վերցրել էին պաշտոններ, բիզնեսներ, արտոնյություններ և իրավունք ժողովրդին ծաղրելու:
2. Peter Ravenscroft23:33 - 3 մայիսի, 2018
That vote is called democracy. That camouflage jacket your leader wears may be acceptable to some Armenians, but wearing military gear when claiming to be for peace suggests a serious mental disconnect and a budding dictator, to the outside world. PSR, Australia
3. Anna04:03 - 4 մայիսի, 2018
Peter, pretty much all of the Republican parliament leaders got elected through corruption in the first place, so is this vote really democracy?
4. american armenian04:30 - 4 մայիսի, 2018
Peter Ravenscroft. You probably have never been to Armenia or know anything about it. It's just a shirt to us Armenians. Besides, the parasitic so call leaders flaunt their military garb when it pleases them. Mr Pashinyan is not a solder and has been fighting for common Armenians for 18 years. So give the guy a break if he wants to wear a camouflage shirt because it stands out. After all, western leaders put on stupid military uniforms for certain photo-op events and no one from the "outside" world gives a crap. For me, I prefer Mr. Pashinyan as a dictator then the small group parasites that have been sucking the country dry for 20 years.
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ