Շաբաթ, 26 մայիսի

Ցուցարարներին արգելում էին մտնել քաղաքապետարանի շենք և միանալ բողոքի ակցիա իրականացնողներին



Կեսօրին ցուցարարները Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանից՝ Երևանի 2800-ամյակի այգում կտրված ծառերի պարզաբանման պահանջով մուտք գործեցին քաղաքապետարան: Ցուցարարները բարձրացան երրորդ հարկ, որտեղ գտնվում է քաղաքապետի աշխատասենյակը, սակայն նրանց այդպես էլ չհաջողվեց հանդիպել Մարգարյանին: Մինչ ցուցարարները բողոքի ակցիա էին իրականացնում քաղաքապետի աշխատասենյակի դիմաց, տասնյակ ցուցարարների արգելվում էր բարձրանալ երրորդ հարկ և միանալ վերևում գտնվող ցուցարարներին: Անցագրային կետի մոտ տևական ժամանակ լարված իրավիճակ էր, քանի որ քաղաքապետարանի անվտանգության աշխատակիցները արգելում էին ցուցարարներին մուտք գործել շենք, որի պատճառով ցուցարարների, ոստիկանների և մուտքը հսկող անծանոթ տղամարդկանց միջև հաճախ քաշքշուք էր լինում:  

Հիշեցնենք, որ կեսօրին ցուցարարները պատռեցին Երևանի 2800-ամյակի այգին փակած բարեկարգման պաստառները, քանդեցին որոշ թիթեղներ եւ մտան այգի՝ տեսնելու, թե այն ինչ վիճակում է: Կտրած կանաչ ճյուղերով ծառերը այգում տեսնելուց հետո ցուցարարները դրանք վերցրին և գնացին քաղաքապետարան, մտան շենք եւ կանաչ տերևներով ճյուղերով բարձրացան քաղաքապետ Տարոն Մարգարյանի աշխատասենյակ՝ նրանից պարզաբանում պահանջելով:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ