Երեքշաբթի, 25 սեպտեմբերի

Վկան դատարանում ստել է. «ԱրմենՏել»-ի Տեխնիկական բլոկի նախկին տնօրենը տեսագրություններում չի եղել



«ԱրմենՏել» ՓԲԸ-ում զարտուղի կապուղի ստեղծելու գործով մեղադրվող Տեխնիկական բլոկի նախկին տնօրեն, ՌԴ քաղաքացի Վլադիմիր Սաչկովի գործով դատաքննությունն այսօր, ի վերջո, կայացել է: Հիշեցնենք` այս գործով նիստերը, նախագահությամբ դատավոր Արմեն Բեկթաշյանի, անընդհատ հետաձգվում էին, ինչի պատճառով Վլադիմիր Սաչկովը նամակով նույնիսկ նորանշանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին էր դիմել:

Դատարանում այսօր ուսումնասիրվել են տեսագրություններ: Մասնավորապես` 2013 թվականի հոկտեմբերի 23-24-ին «ԱրմենՏել»-ի 48-րդ հեռախոսային կայանի մուտքի տեսախցիկների տեսագրությունները, որը, ըստ մեղադրանքի, ֆիքսել էր Սաչկովին, երբ վերջինս մուտք է գործել տարածք, այնտեղից իր հետ տարել է զարտուղի կապը սպասարկող որոշ սարքավորումներ: Մեղադրանքը հիմնվել էր գործով անցնող վկա, անվտանգության տնօրենի նախկին տեղակալ Գառնիկ Մարտիրոսյանի ցուցմունքների վրա: Վերջինս էլ դատարանում հայտարարեց, որ 2013 թվականի հոկտեմբերին` այդ նույն օրը, իր ղեկավար Աշոտ Պողոսյանը զանգահարել և ցուցում է տվել` դիմավորել Վլադիմիր Սաչկովին օդանավակայանից և տանել 48-րդ հեռախոսային կայան, ինչը և արել է ինքը: Այնտեղ Վլադիմիր Սաչկովն անջատել է որոշ սարքավորումներ, իր և տեսանկարահանման բաժնի երկու աշխատակիցների օգնությամբ տեղավորել են դրանք տոպրակների մեջ, տարել և աղբանոցը նետել: Վկան դատարանում հաստատեց, որ ինքը ոչնչացրել է այդ տեսագրությունները:

Այսօր, սակայն, պարզվել է, որ այդ տեսագրություններն իրականում կան, սակայն Վլադիմիր Սաչկովն այդ տեսագրություններում չի եղել, ինչը նշանակում է, որ այդ օրը նա չի եղել 48-րդ հեռախոսային կայանում և որևէ սարքավորում իր հետ չի տարել:

«Թվում է, որ ԱԱԾ-ն չի էլ ուսումնասիրել այդ տեսագրությունները, այլ բավարարվել է «ԱրմենՏել»-ից ստացված տեղեկություններով»,- ասում է Վլադիմիր Սաչկովը:

Այս տարվա մարտին պաշտպանական կողմին են տրամադրվել նաև նյութեր, որոնք ոչ քննության ավարտից հետո, ոչ դատաքննության ընթացքում չէին տրամադրվել, և Սաչկովն ու պաշտպանները հնարավորություն չէին ունեցել ծանոթանալու մեղադրանքում վկայակոչված որոշ նյութերի, այդ թվում` տեսագրություններին:

Սաչկովն ուսումնասիրել է այդ ֆայլերն ու տեսագրությունները և պարզել, որ դրանք մեծ մասամբ փոփոխված են: Օրինակ` բռնագրավման օրվա հաջորդող օրը փոփոխված ֆայլեր կան: 2013 թվականի սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսների թղթապանակներն ընդհարապես բացակայում են:

Բացի դրանից, բացակայում են 48-րդ կայանի տեսախցիկի` սեպտեմբերի 30-ի և հոկտեմբերի 26-ի տեսագրությունները:

Այս գործով դատական նիստը հետաձգվեց մեկ շաբաթով:

Լուսանկարում` Գառնիկ Մարտիրոսյանը դատարանում վկայություն տալիս


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ