HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Կառավարությունը ակադեմիական տարկետման համար նվազագույն շեմ սահմանեց

Կառավարության այսօրվա նիստում քննարկվել է 2018 թվականի ապրիլի 12-ին ընդունված որոշման մեջ փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին հարցը։ Այդ որոշմամբ սահմանված էին «Գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը (այսուհետ` Կարգ) և պայմանները։

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն առաջարկեց փոփոխել պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում ստացող քաղաքացիների` կրթության եւ գիտության բնագավառներում ունեցած նշանակալի գնահատումների չափանիշների սահմանային արժեքները։ Նախարարը նշեց, որ օրենքը դժգոհությունների ալիք է բարձրացրել, քանի որ գիտական հրապարակումների, զեկույցների, մրցանակների ՄՈԳ-ի (միջին որակական գնահատական) եւ հարցազրույցի համար սահմանվել էր ընդհանուր նիշերով 70 միավոր շեմ մագիստրատուրա ընդունվելու համար եւ 80 միավոր՝ ասպիրանտուրա ընդունվողների համար։ «Չափանիշները բավականին խիստ էին, նույնիսկ բուհական համակարգում աշխատող շատ մասնագետներ այդ չափանիշներին չէին համապատասխանում, սա առաջացրել էր ուսանողների դժգոհությունը»,-նշեց Արայիկ Հարությունյանը։

Հիշեցնենք, որ «ԵՊՀ ռեստարտ» նախաձեռնության անդամները ակադեմիական տարկետման իրավունքի փոփոխման առաջարկների փաթեթ էին ներկայացրել ԿԳՆ-ին։

Նախարարն ասաց, որ քննարկումներ են ունեցել, որի արդունքում առաջարկվում է սահմանել նվազագույն շեմ`60 (մագիստրատուրայի համար) եւ 65 (ասպիրանտուրայի համար)։ Նա հավելեց, որ Կարգի համապատասխան՝ փաստաթղթերը կընդունվեն մինչեւ հունիսի 8-ը, իսկ հաջորդ շաբաթ կառավարությանը կդիմեն հարցազրույցների համար, գործընթացը կշարունակվի միչեւ հուլիսի 1-ը։

Արայիկ Հարությունյանը նշեց, որ փոփոխությունները եղել են գործող օրենքի սահմաններում, սակայն մինչեւ հաջորդ զորակոչը ԿԳՆներկայացնելու է օրենքի փոփոխության նախագիծ։

 Լուսանկարը` Նարեկ Ալեքսանյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter