Շաբաթ, 22 սեպտեմբերի

Ալեքսանդր և Հայկ Սարգսյաններին տեղափոխեցին ԱԱԾ



Քիչ առաջ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ ԱԱԾ տեղափոխվեցին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը, և նրա որդին՝ Հայկ Սարգսյանը։

Նրանցից որևէ մեկը չմեկնաբանեց, թե ինչու են ԱԱԾ տեղափոխվում, և թե ԱԱԾ աշխատակիցները ինչ են հայտնաբերել նրանց տան խուզարկության արդյունքում։

Հիշեցնենք, որ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները կեսօրից խուզարկություն էին կատարում Սարգսյանների բնակարանում, սակայն թե ինչ նպատակով և ինչ գործի շրջանակներում` ԱԱԾ-ից մեր մի քանի հարցերին հրաժարվեցին որևէ մեկնաբանություն տալ՝ հորդորելով սպասել ԱԱԾ պաշտոնական հայտարարությանը։ Հավելենք, որ այսօր գլխավոր դատախազությունը հաղորդագրություն տարածեց՝ հայտնելով, որ վերաբացվում է 2007 թվականին կարճված մի գործ, որում Հայկ Սարգսյանը կասկածվում է քաղաքացուն հրազենի գործադրմամբ մարմնական վնասվածք պատճառելու մեջ։


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ