Չորեքշաբթի, 15 օգոստոսի

ՀՔԾ պետ․ «Ես պնդում եմ՝ նախաքննության շահերից է բխում, որ Ռոբերտ Քոչարյանը մնա կալանքի տակ»



Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի համոզմամբ՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պետք է մնա կալանքի տակ։

«Ես պնդում եմ՝ նախաքննության շահերից է բխում, որ Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ»,-լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Հիշեցնենք, որ այսօր Վերաքննիչ քրեական դատարանում քննվում է Ռոբերտ Քոչարյանի՝ կալանքի փոփոխման հարցով փաստաբանների ներկայացրած միջնորդությունը։

«Մենք մեր միջնորդության մեջ նշել էինք, որ ազատության մեջ մնալով՝ Ռոբերտ Քոչարյանը հնարավորություն ունի ազդելու քրեական դատավարությանը մասնակից անձանց վրա»,- ասաց ՀՔԾ պետը։

Մեր հարցին՝ կալանքի մեջ գտնվելով Ռոբերտ Քոչարյանը չունի՞ նման հնարավորություն, Խաչատրյանն ասաց․ «Կալանքի մեջ գտնվելը այդ հավանականությունը փոքրացնում է զգալի չափով»։

Հարցին՝ կա՞ն տեղեկություններ, որ պաշտոնավարման ժամանակ Ռոբերտ Քոչարյանը փորձել է միջամտել նախաքննությանը կամ թաքցնել փաստերը, ՀՔԾ պետը պատասխանեց․

«Եթե նման տեղեկություններ էլ ունենամ, այդ մասին չեմ խոսի, կան կասկածներ, որ նա ազատության մեջ մնալով՝ կարող է խոչընդոտել քննությանը»։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 28-ից գտնվում է կալանքի տակ, նա մեղադրվում է 2008 թվականի Մարտի մեկի գործով՝ սահմանադրական կարգը տապալելու մեջ։


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանություններ (2)
1. mahmouzian19:29 - 11 օգոստոսի, 2018
he should stay in jail.not only fot riging the election but also for stealing the money that kirk Kerkorian invested in Armenia.
2. John Armenia00:46 - 13 օգոստոսի, 2018
Kirk Kerkorian had his own office in Yerevan and if anybody stole his money then it must have been with his knowledge because nobody in their right mind would have given money to the government to carry out projects on behalf of the country.
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ