
Վերաքննիչ դատարանում քննվում է Քոչարյանի կալանքի դեմ բողոքը
Վերաքննիչ դատարանում սկսվեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման դեմ բողոքի գործով նիստը: Քիչ առաջ դատարան ներկայացան Քոչարյանի պաշտպանները: Նրանք լրագրողներին մանրամասն որևէ տեղեկություն չհայտնեցին, ասացին, որ նիստից հետո կներկայացնեն բողոքը:
Հիշեցնենք, որ երեկ գլխավոր դատախազությունը մերժել է անձնական երաշխավորագիր ներկայացրած ԱԺ 45 պատգամավորների միջնորդությունը: Փաստաբան Ռոբերտ Սահակյանը ասաց, որ իրենք չեն ստացել դատախազության որոշումը:
Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել է հուլիսի 28-ին, մեղադրանք է առաջադրվել սահմանադրական կարգը տապալելու համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել