Կիրակի, 19 օգոստոսի

Վերաքննիչ դատարանում վերսկսկել է Քոչարյանի կալանքի որոշման դեմ բողոքի քննությունը



Վերքննիչ դատարանում վերսկսկել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը վերացնելու կամ այլընտրանքային խափանման միջոց՝ գրավ կիրառելու բողոքի քննությունը։ Երեկ մոտ ութ ժամ տեւած դատաքննությունը հետաձգվել էր։ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ հնարավոր է դատավարությունն այսօր ավարտվի, բայց դատական ակտը այսօր չհրապարակվի։

Հիշեցնենք, որ դատախազությունը մերժել էր Աժ 45 պատգամավորների անձնական երաշխավորության միջնորդությունները, որոնք պատգամավորները ներկայացրել են դատարան։ Այս միջնորդությունների վերաբերյալ փաստաբան Հ. Ալումյանն ասաց.

«Դատախազները կանխակալ մոտեցում եթե ունեն, դա բնականոն է, իրենք համարում են մեղադրանքը հիմնավոր, վատ է, եթե դատարանն ունենա կանխակալ վերաբերմունք»,- շարունակելով խոսքը փաստաբանն ասաց, որ դատարանի կողմից կողմնակալ վերաբերմունք չի նկատել։

Այսօր դատարանում բողոքի վերաբերյալ դիրքորոշում կհայտնեն մեղադրանքի կողմի ներկայացուցիչները։ Երեկ Քոչարյանն արդեն ելույթ ունեցել է, այս մասին հայտնել էր Հայկ Ալումյանը։ Ըստ փաստաբանի՝ հնարավոր է ելույթից մի մաս հետագայում հրապարակվի։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է «Մարտի մեկի» գործով, մեղադրանք է առաջադրվել սահմանադրական կարգը տապալելու համար։


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ