HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արմավիրի մարզի ևս մեկ համայնքապետ լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու դիմում է գրել

Արմավիրի մարզի Հայթաղի համայնքապետ Սամվել Վարդանյանը լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել: Նա Հանրապետական կուսակցության անդամ է, գյուղը ղեկավարում էր շուրջ 16 տարի:

Գյուղի ավագանին բավարարել է համայնքապետի դիմումը: Ավագանու 8 անդամից 5-ը կողմ է քվեարկել, դեմ՝ 3: Կազմել են արձանագրություն և ուղարկել Արմավիրի մարզպետարան՝ համապատասխան ընթացք տալու համար:

Հիշեցնենք, որ պետական աջակցության ծրագրի շրջանակներում 2015-2016թթ. ընթացքում Արմավիրի մարզի թվով 11 համայնքների շահառուներին պարարտանյութի և սերմացուի բաշխման գործընթացում չարաշահումներ են արձանագրվել: Չարաշահումներ են հայտնաբերվել նաև Հայթաղ գյուղում: Հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1,3 կետերով (պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելը) և 314-րդ հոդվածով (պաշտոնեական կեղծիք):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter