HY RU EN
Asset 3

Loading

End of content No more pages to load

Your search did not match any articles

Ruben Vardanyan

Syunik Court Prez Augments Salary with Honey, Meat and Diary Production

Samvel Grigoryan, President of the Syouniq District Court of First Instance since 2008, receives an annual salary of 6,329,727 AMD.

Taking a look at his 2011 financial disclosure, it appears that Judge Grigoryan also made 300,000 AMD from honey making, 4.5 million from meat production and 2 million from dairy production.

He declared a loan of 20,000 but failed to note the currency. This omission didn’t seem important enough for the Parliament’s Ethics Committee to investigate.

As to cash assets, Judge Grigoryan ended 2011 with 5 million AMD, $40,000 and 65,977 Euros.

Comments (15)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
(10) - մի ընկիր փրփուրների հետևից. հոդվածը ուշադիր կարդա:.................. Եթե օրենքները չեն կիրառվելու,էլ ինչի՞ օրենքներ ստեղծել:
Գեւորգ
!4-ին: ֆորմալ տեսակետից միանգամայն ճիշտ եք, եթե օրենքը դիտում ենք որպես մի անքննելի, առաջնային կատեգորիա: Իսկ եթե ավելի խորքից ենք դատում, ապա պետք է սկսենք նրանից, որ կարգը, օրենքը, (պետությունն ընդհանրապես) ինքնին կոչված են կանոնակարգելու մարդկային կյանքն ու հասարակական հարաբերությունները: Այստեղից հետեւում է որ, սրանք պետք է լինեն բնական եւ ակնհայտ օգտակար՝ հասարակության համար: Խոսքն այս դեպքում նրա մասին է օր այս դեպքում տվյալ օրենքի մեխանիկական կիրառումը (առանձ հաշվի առնելու հարցի էությունը) բերում է ակնհայտ վնասակար արդյունքի (քաղցած դատավորն ավելի հակված է լինելու կաշառքի, քան զբաղվածն ու կուշտը - միթե համաձայն չեք ?) Վերջապես, մենք այստեղ փորձում անկեղծ խոսել (քանի որ անանուն ու անշահ մարդիկ ենք), այս դեպքում, եթե օբյեկտիվ լինենք, ապա տեղին կլինի նկատել, որ Հայաստանում օրենքի խախտումը բացահայտ ձեւով սկսվում է հենց ընդունման պահից (անգրագետ վաճառականերին ու չպատժված քրեականերին սահմանադրությունն ուղղակի արգելում է օրենսդիրներ լինել:) Երկրորդ՝ ինքներդ շատ լավ էլ գիտեք թե քանի կոպեկի արժեք ունի օրենքը մեր երկրում, որտեղ օրը ցերեկով տալիս սպանում են ու օֆ չեն էլ ասում: Ուրեմն եկեք ազնվորեն խոսենք ու դեմագոգիայով չզբաղվենք՝ սա է իմ առաջարկը:
Suren
8-ին, 10-ին, 14-ին & 15-ին` ի վերջո եկեք ամփոփենք: Բոլորս համամիտ ենք, որ նորմալ է, երբ մարդը բնության հետ շփումից, հողից, գյուղատնտեսությունից, մեղվաբուծությունից եկամուտ է ստանում: Հիմնականում տարաձայնություններ կան այն հարցերի շուրջ, թե դա համարվում է ձեռնարկատիրական գործունեություն, թե` ոչ և դատավորի համար դա թույլատրելի է, թե` ոչ: Լավ է, որ 14-ը սկզբում /կարդացեք 3-ը/ մեզ օգնեց հասկանալ, թե ինչու դատավորին չի կարելի զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ /դատական օրենքով արգելք կա/ : Լավ է նաև, որ 10-ը մեզ օգնեց հասկանալ թե ինչ է ձեռնարկատիրական գործունեությունը /ինքնուրույն կամ հատուցման դիմաց գործունեություն/: Եթե այդ երկուսին էլ գումարենք 9-ի դիտարկումը /հյուսիս-հարավը/ կստանանք խնդրի պատասխանը` արդյունքը չի ստացվում: Գուցե որպես տնտեսագետի ինձ լավ չհաջողվեց ամփոփել այդ իրավաբանական հարցը, բայց եթե անկեղծ քննարկենք , մի կողմ թողնենք դիմացինին քննադատելու ազգային սովորությունը և ուշադիր լինենք օրենքի բառերի /կամ իմ գումարելիների/ նկատմամբ բոլորս կգանք ընդհանուր հայտարարի և կզգանք, որ իմ ճիշտ է և դրա մեջ տրամաբանություն կա:Դատավորը իմ ծանոթը չի և ոչ էլ բարեկամն է, բայց ճիշտ պատասխանը մեկն է, եթե նույնիսկ խնդիրը լուծման մի քանի տարբերակ ունի: Երևի դա է պատճառն, որ դատավորն այդ եկամուտները հայտարարագրել է, մարդը կարող էր չհայտարարագրել դրանք, ինչպես հավանաբար շատերն են անում: Հնարավոր է, որ օրենքն այս հարցում բաց տեղ է թողել , կամ պարոնայք պատգամավորները օրենքների բացերի մասին իրենց հաշվարկները նախօրոք են արել, բայց դա արդեն այլ թեմա է:
suren
ուշադրություն` 16 տեքստում բացթողումներ կան` չակերտների մեջ վերցրված բառերը չեն տպագրվել, առաջարկում եմ ուշադրություն դարձնել 17-ին, որ 16-ը հնարավոր լինի ամբողջական ընթերցել վերևից դեպի ներքև 9-րդ տողում չի ստացվում բառից առաջ կարդալ ձեռնարկատիրական գործունեություն, իսկ ներքևից դեպի վերև 6-րդ տողում` կզգաք, որ իմ բառերից հետո կարդալ պատասխանը բառը:
suren
16-ում իմ կողմից չակերտներում գրված բառերը չեն տպագրվել վերևիկց ներք և 9-րդ տողում չի ստացվում բառից առաջ կարդալ ձեռնարկատիրական գործունեություն, իսկ ներքևից վերև 6-րդ տողում` կզգաք, որ իմ բառից հետո կարդալ պատասխանը , բառը
Արամ
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 2-րդ հոդվածը սահմանում է. «Ձեռնարկատիրական է համարվում անձի ինքնուրույն, իր ռիսկով իրականացվող գործունեությունը, որի հիմնական նպատակը գույք օգտագործելուց, ապրանքներ վաճառելուց, աշխատանքներ կատարելուց կամ ծառայություններ մատուցելուց շահույթ ստանալն է»: «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Ձեռնարկատիրական գործունեություն է համարվում շահույթ (եկամուտ) ստանալու նպատակով պարբերաբար իրականացվող տնտեսական գործունեությունը: Տնտեսական գործունեություն է համարվում ցանկացած գործունեություն, որն իրականացվում է որևէ ձևով կատարվող հատուցման դիմաց»: Կարծում եմ շատ խելք կամ օրենքի իմացություն պետք չէ հասկանալու համար, որ քննարվող հարցը բոլորովին կապ չունի ձեռնարկատիրական գործունեության հետ, իսկ հեռավոր Ամստերդամում գտնվող Վ. Սյունու արտահայտությունը /իսկ Սյունիքի մարզում ի՞նչն է նորմալ/ հարիր չէ սյունեցու արժանապատվությանը/:
Hasmik
Խոսքս ուղղված է Վ. Սյունուն. Ամստերդամում գտնվելով՝պետք չէր կորցնել ազգային միասնական գիտակցությունը և սահմանազատել Սյունիքը և տալ նման չհիմնավորված բնորոշում: Նախ, պետք էր գնահատել հայ մարդու աշխատավոր ու աշխատասեր հոգեկերտվածքը, մաքուր արարումի ու ստեղծումի, բնության հետ աշխատելու ջիղը, ինչը բնորոշ է հայի ազգային էթնոհոգեկերտվածքին և հպարտորեն նշենք՝ առավել ևս սյունեցիներին: Բացի այդ ՝ վերոնշյալ գործունեությունը ծավալվլ; է ոչ թե Սյունիքում, այլ Կոտայքի մարզում: Դուք արդար քրտինքով արվող աշխատանքը համարում եք աննորմալ երևույթ և դա վերագրում Սյունիքին: Զավեշտալի է: Ասեմ, որ սյունեցիները խորապես վրդովված, բայց վիրավորված չեն Ձեր խոսքերից, Որովհետև գիտեն իրենց արժեքը և առհասարակ պարզ է թե ինչ արժեհամակարգով ու արժեչափով նժարեցիք Սյունիքը Այսուհետ կոչ եմ անում ավելի խորամիտ ու ողջամիտ մեկնաբանություններ թողնել և չվիրավորել արդար աշխատանքի կրողի կամ սյունեցու և առհասարակ հայի պատիվն ու արժանապատվությունը և հիշենք, որ մենք ապրում ենք միասնական հայրենիքում, որտեղ բոլորս հայ ենք և տարբերություն չկա Հայաստանի որ տարածամասում ենք գտնվում, էլ չասած , որ մեզ հետ գոյակցությամբ մեկտեղում ենք նաև Սփյուռքը:
Nara
Ես ուղղակի ապշում եմ մեզ հայերիս բնորոշ նախանձից, ինչու ողջունելու փոխարեն մենք քաղաքականացնում ենք մի երևույթ, որը բնավ չունի ոչ մի տեսակ բացասական էլեմենտներ, եկենք, ուղղակի ծափահարենք, որ սեփական եզերքին հավատարիմ դատավորը հավատարիմ է մնացել իր ավադական հայեցի սկզբունքներին, և ոչ թե Վասակ Սյունու պես Ամստերդամից կարող է իր հայրենակիցների համար աշխատող, ինչու ոչ ծառայող անձի աշխատանքը փորձում է պարսավանքի արժանացնել, իմ խորհուրդը Ձեզ, փորձեք ապրել, գործել և արարել Ձեր հայրենի եզերքում, այլ ոչ թե սերտելով հայրենի օրնսդրությունը հպատակվեք այլ երկրի օրենքներին
Hayk Stepanyan
Apri datavory. Tnajin tntesutyune varum, mi qani kov u mexvi petaka pahum. Mardy ashxatum araruma. Sepakan qrtinqova ashxatum. Te Ed speakan anhatakan tntesutyun varely erba dzernarkaterakan darel, tencel chimacank. Zarmanumem..... Mardy halal krtinkov poxa ashxatum, knadatum en. ...... Ais ur hasank ....... !!!!!!!!
Գեւորգ
Եթե մարդն իսկապես իր փողն աշխատանքով է վաստակել, ապա միայն կարելի է ասել հալալ լինի: Իսկ ավելի կարեւոր է թե ինչպիսի դատեր է վարել: Դա էլ իրենց ժողովուրդը կիմանա:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Հարգելի Գեւորգ-Դատավորը ՊԻՏԻ լինի ամեն ինչից անկախ,որովհետև նա կյանքերի հետ գործ ունի: Սա ԱՅՆՔԱՆ կարևոր է,որ ԲՈԼՈՐ երկրների օրենքում կա ՀՀ Դատական Օրենսգրքի Հոդված 12-ի նման սահմանափակում: Եթե դատավորը ցանկանում է զբաղվել մեղվաբուծությամբ կամ այլ բիզնեսով,դա իր կամքն է. բայց թող բարի լինի ու դադարի դատավոր լինելուց: Մինչև դատավոր դառնալը հաստատ ծանոթ էր օրենքներին:
Vahan
Hargeli Gevork, ajo , datavore piti lini amen inchic ankagh, isk orenke zgacmunkneri u xxchi himan vra chen endunum. Konkret ajs orinakum na orenke xaxtum e ev piti patjvi - vech !!! Tox ir datavori pashtonic hrajarvi u gjuxatntesutjamb zbaxvi.
Մանե
Հարգելի տղաներ, ախր մի փոքր տրամաբանություն է պետք հասկանալու համար, որ եթե մարդը աշխատում է Սյունիքում և իր հայրական տանը` Կոտայքի մարզում, /համենայնդեպս հասցեն այդպես է գրված և իր, և մոր, և կնոջ հայտարարագրերում/ գյուղատնտեսությունից ու մեղվաբուծությունից եկամուտ է ստանում, ուրեմն, խոսքը գնում է ընտանեկան բիզնեսից ստացվող եկամտի մասին: Մարդը ֆիզիկապես չի կարող միաժամանակ գտնվել և Հայաստանի հյուսիսում, և հարավում: Իսկ նման կերպ եկամուտ ստանալը, միայն փառք ու պատիվ է բերում մարդուն: Աշխատավոր մարդկանց մոտ կանգնելով, դատավորը միաժամանակ դառնում է մաքուր արժեքների կրողն ու գնահատողը: Իսկ Դուք, հարգելի Վ. Սյունի լակոնական ոճով և հեգնական մեկ արտահայտությամբ ընդամենը փորձեցիք վիրավորել Սյունյաց երկրի, հողի ու ժողովրդի արժանապատվությունն, ինչը հատկապես Ձեզ /որպես Սյունի/ վայել չէ:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Իսկ Սյունիքի մարզում ի՞նչն է նորմալ:
Գեւորգ
Հարգելիներս՝ շատ կներեք, ոչ մի կերպ գլուխս չի մտնում, թե կովը կամ մեղուն դատավորին ինչպես են կախման մեջ դնելու ու դրդելու որ անարդար լինի? Ես կասեի ճիշտ հակառակը կլինի: Օգտակաար աշխատանք կատարող ու նրանով կշտացող, ապահով մարդն ավելի արդարամիտ ու խղճով պիտի լինի, քան պստիկ աշխատավարձով ու պարապ նստեցրած (հնարավոր է չէ, որ ինչ որ ժամանակ էլ դատելու մարդ չլինի), հանցագործին սպասողը: Բայց, դուք գիտեք տղերք, եթե ուզում եք՝ այդ մարդուն չլտենք, հարց չկա, հանկարծ չմտածեք թե իմ բարեկամը կամ ծանոթն է: Ես միայն փորձում եմ սեփական ուղեղով մտածել եւ այսպիսի տարօրինակ հետեւությունների եմ գալիս ....

Write a comment

If you found a typo you can notify us by selecting the text area and pressing CTRL+Enter