HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Լիլիթն այսօրվանից տուն ունի

Այսօր 13.000 դոլարով Լիլիթի և նրա ընտանիքի համար Սիփանիկում ձեռք բերվեց տուն: Գործարքին մասնակցում էր նաեւ Լիլիթը` մոր ու մորաքրոջ հետ: Լիլիթի երեսին ժպիտ հայտնվեց, երբ նոտարը շնորհավորեց նրանց տուն գնելու կապակցությամբ: Տունն ընտրել են Լիլիթն ու մայրը: Այն գտնվում է Սիփանիկ գյուղում` հենց իրենց վագոն-տնակի հարեւանությամբ: Տանը որոշ շինարարական աշխատանքներ ավարտված չեն, եւ կարիք կլինի նրանց կրկին աջակցել վերանորոգման հարցում:

Հիշեցնենք, որ Արարատի մարզի Սիփանիկ գյուղում ապրող 11-ամյա Լիլիթ Սարգսյանի մասին առաջին նյութը «Հետքում» հրապարակվել է 2011թ. նոյեմբերին: Նշել էինք, որ աղջիկը մուկովիսցիդոզով հիվանդ է, եւ վագոն-տնակը, որտեղ նա ապրում է մոր, եղբոր եւ տատի հետ, խիստ վտանգավոր է Լիլիթի կյանքի ու առողջության համար: Ընթերցողները մեկնաբանություններով աջակցելու պատրաստակամություն հայտնեցին:

Լիլիթին վագոն-տնակից տեղափոխելու նպատակով նոյեմբերի 28-ին երեխայի մոր` Կարինե Սարգսյանի անունով երեք փոխարժեքով հաշվեհամարներ բացվեցին:  Հունվարի 26-ի դրությամբ հաշվեհամարներում հավաքվել էր 4 մլն 335 հազար դրամ, 1579 դոլար եւ 1005 եվրո, որով էլ գնվել է տունը, իսկ ավելացած գումարը փոխանցվել է Կարինեին:

«Հետքի» աշխատակազմը եւ Լիլիթի մայրիկը խորին շնորհակալություն են հայտնում այն հարյուրավոր քաղաքացիներին և կազմակերպություններին, որոնց ջանքերով Լիլիթն այսօր տուն ունի:

 

Մեկնաբանություններ (2)

zohrab
i am very happy for you lilit and your family i hope we all who helped made your life a little better good luck we all love you take care
Գոհար Արշակյան
ՈՒրախ եմ Լիլիթի ու նրա մոր համար, ապրեն բոլոր աջակիցներն ու հովանավորները, կեցցե` Հետքը... Տա Աստված,որ նման ձեռնարներն ունենան նույն ընթացքն ու մեր երկրում անտուներ երբեք չլինեն...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter