Լիլիթի աչքերն այսօր փայլում էին ոչ միայն երեխաների տոնի առիթով: Արարատի մարզի Սիփանիկ գյուղում ապրող աղջնակն իր կյանքի 11 տարիների ընթացքում առաջին անգամ առանձնասենյակ է ունեցել: Այն կահավորել է իր նախընտրած գույներով:
Այսօր 13.000 դոլարով Լիլիթի և նրա ընտանիքի համար Սիփանիկում ձեռք բերվեց տուն: Գործարքին մասնակցում էր նաեւ Լիլիթը` մոր ու մորաքրոջ հետ:
11-ամյա Մարիամ Սահակյանը դպրոց գրեթե չի հաճախում, սակայն տանն իր առօրյան հագեցնում է մուլտֆիլմերի հերոսներին նկարելով եւ ուլունքներով կոմպոզիցիաներ պատրաստելով: Աղջիկը Մուկովիսցիդոզով հիվանդ է եւ ճանաչվել է նրա հաշմանդամությունը:
Լիլիթը խոստացավ, որ Ամանորի գիշերը չի քնելու եւ երազանք է պահելու: Իսկ երազանքը հետեւյալն է. «Թող ոչ մի մանուկ չհիվանդանա»:
Այսօր Լիլիթի ծննդյան օրն է: «Ֆեյսբուքում» ստեղծված «Լիլիթը մանկության կարիք ունի» խմբի անդամներից Զառայի եւ նրա ամուսնու հետ մեկնեցինք Սիփանիկ՝ Լիլիթին շնորհավորելու: Մեր այցելությունից առաջ Լիլիթը մոտ մեկ ժամ տեւած հազի նոպա էր ունեցել: Տեսնելով...
Այսօր առավոտյան Լիլիթը` մայրիկի եւ մորաքրոջ հետ ժամանել էր Երեւան` իրենց ապագա տան համար բացված հաշվեհամարին արտասահմանից ստացված գումարները փոխանցելու: Նրանք նաեւ հաշվեհամարին փոխանցված գումարների վերաբերյալ քաղվածք վերցրին բանկից, որն էլ...
Կոչ ենք անում բոլոր հեռուստաընկերություններին` 40 վայրկյան տրամադրել, եւ այս հոլովակը ցուցադրել եթերում:
Սովորականի նման Լիլիթը լռության մեջ պառկած էր թախտին, երբ անակնկալ փուչիկներով, նվերներով ու խաղալիքներով ներս մտան մոտ 15 երիտասարդներ:
Լիլիթն իրականում շատ կենսախինդ աղջիկ է. նրան մեծերն են ստիպել՝ իրեն հիվանդ զգալ: Երեկ նրա հազի նոպաները կրկնվել էին, քանի որ սարքը, որով ընդունում էր հանգստացնող դեղը, փչացել էր: