HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հարթունյանների ընկերության մաքսային ձեւակերպումների վրա արգելանք է դրվել

Սփյուռքահայ ներդրող Սարո Հարթունյանին պատկանող «Ջի Էյջ Սթորիջ» ՍՊ ընկերության աշխատանքները խոչընդոտող հերթական ապօրինի որոշումն է կայացվել:

Ինչպես հայտնի է, ընկերությունը ՌԴ-ից «Ցար» ապրանքանիշով ապրանքներ է ներմուծում եւ իրացնում ՀՀ-ում:

Ընկերության ներկայացուցչին մաքսային ծառայությունից տեղեկացրել են, որ ընկերության մաքսային ձեւակերպումների վրա արգելանք է դրված:

Սա նշանակում է, որ ընկերությանը փաստացի արգելում են իրականացնել Սահմանադրությամբ երաշխավորված ձեռնարկատիրական գործունեություն:

Այս որոշմամբ սահմանափակվում են Սահմանադրությամբ երաշխավորված տնտեսական գործունեության ազատությունն ու ազատ տնտեսական մրցակցությունը:

Հակառակ որ Վարչական դատարանում վիճարկվող ստուգման ակտով արձանագրված գումարի չափը 111 մլն ՀՀ դրամ է, այսօր ԴԱՀԿ ծառայությունում հրաժարվեցին որպես հայցի ապահովում արգելանք կիրառել միայն ընկերությանը պատկանող շուրջ 1,2 միլիարդ դրամի անշարժ գույքի վրա:

Սակայն ԴԱՀԿ ծառայությունը կալանք է դրել ընկերությանը պատկանող շարժական եւ անշարժ գույքի վրա: ԴԱՀԿ աշխատակիցն իր այդ որոշումը պատճառաբանեց ոչ թե հայցագնի չափով արգելանք կիրառելու պահանջով, այլ ԴԱՀԿ ծառայությունում ձեւավորված արատավոր պրակտիկայով:

«Այս ամենն առաջացնում է մեծ խնդիրներ ընկերության համար. ապրանքը` ալյուրը, մակորոնեղենն ու այլ ապրանքները, պիտանելիության ժամկետներ ունեն, դրանք կարող են անցնել: Բացի դրանից` եղանակը ցուրտ է, եւ դրանք կարող են փչանալ: 20 տոննա բեռով բարձված բեռնատարը գտնվում է մաքսային պահեստում, եւ հայտնի չէ, թե երբ հնարավոր կլինի ապրանքը մաքսազերծել, ու որքան տուգանքներ կվճարվեն անհարկի ուշացումների պատճառով»,- ասում է ընկերության տնօրեն Նարեկ Հարթունյանը:

Նրա խոսքով` խնդիրներ են առաջացել նաեւ բեռնափոխադրող ընկերությունների հետ:

Ն. Հարթունյանը վստահ է` այս ամենը հատուկ է արվում: «Երեւույթն ինքնին ասում է, որ ուզում են ոչնչացնել մեր բիզնեսը, մեզ: Ուղղակի կանգնում ասում են. «Թողեք երկիրը, գնացեք»»,- նշում է Նարեկ Հարթունյանը:

Մեկնաբանություններ (2)

ANGELA
pet8yun@ pet8yun chi. erevi es ardar mardik inch vor banov hay gorcararneric mekin xangarum en eli... Axr vor iranc mek angam tesneq, miangamic khaskanaq inch lav u azniv mardik en
Milan
The CES act to ban the Nareg Hartounian business is illegal. Those responsible should be reprimended and punished.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter