HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

«5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանը ձերբակալվել է վկային կամ տուժողին սուտ ցուցմունք տալու նպատակով կաշառելու կասկածանքով

«5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանը ձերբակալվել է կազմակերպված խմբի կողմից վկային կամ տուժողին սուտ ցուցմունք տալու նպատակով կաշառելու կասկածանքով: Այս մասին «Հետք»-ին ասաց ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը:

Թավադյանը բերման էր ենթարկվել այսօր՝ ժամը 14:00-ին: Օհանջանյանը հայտնեց նաև, որ նույն քրեական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել Ռոբերտ Քոչարյանի աջակից Վարուժան Մկրտչյանին, որը, հիշեցնենք, ըստ Ոստիկանության տեսանյութի, Մարտի 1-ի գործով տուժողին գումարի և հետագայում պաշտոնի դիմաց ցուցմունքից հրաժարվելու առաջարկ էր արել: Մկրտչյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Հիշեցնենք, որ Արմեն Թավադյանը մեղադրվում է նաև Ռոբերտ Քոչարյանի գործով առաջին դատական նիստի օրը հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter