HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Ղազարյան

Քանանյանը կբանակցի պետնախարարի հետ հէկերի շինարարական աշխատանքների դադարեցման մեջ համոզվելուց հետո

Արդեն երկրորդ օրն է, ինչ Արցախի Շահումյանի (Քարվաճառի) շրջանում փոքր հէկերի ընթացող շինարարական աշխատանքները դադարեցնելու պահանջով իր տան բակում հացադուլ է հայտարարել Քարվաճառ քաղաքի բնակիչ Ալեքսանդր Քանանյանը: 

«Հետքը» զրուցել է Ա. Քանանյանի հետ:

Պարոն Քանանյան, երեկ լուրեր կային, որ Քարվաճառի դպրոցականները դասադուլ պիտի հայտարարեն՝ ի աջակցություն Ձեզ: 

Երեխեքը մեծ համարձակություն արեցին՝ դուրս եկան: Տնօրենին պահանջագիր ներկայացրին, որ միանում են Քարվաճառի հէկերի շինարարությունն արգելելու պահանջին: Երեկոյան, երբ տարածվել է տեղեկատվություն, որ Կառավարությունը ժամանակավորապես կասեցրել է հեկերի շինարարությունը, նրանք որոշել են դադարեցնել դասադուլը: Հիմա պետք է բանակցություն լինի:

Շինարարական աշխատանքները, փաստորեն, կասեցրե՞լ են:

Ըստ Արցախի կառավարության հավաստիումների՝ կասեցված են: Ես մարդկայնորեն վստահում եմ պետնախարարին, բայց չեմ վստահում հէկ կառուցող օլիգարխներին: Ես նախ պետք է համոզվեմ, որ բոլոր ապօրինի հէկերի շինարարության գոտիներում ապօրինի աշխատանքները դադարեցված են: 

Այսօ՞ր պիտի համոզվեք:

Ինձ համար հարմար ժամկետում, առանց հացադուլից դուրս գալու: Եթե համոզվեմ, որ իրոք բոլոր աշխատանքները դադարեցված են, նոր դրանից հետո կգամ Ստեփանակերտ և պետնախարարի հետ կքննարկեմ համապաստախան անկախ ներկայացուցչական հանձնաժողով ստեղծելու եղանակը. ինչպես է ձևավորվելու, ինչ լիազորություններով և ինչ կազմով: Եվ անպայման այդ հանձնաժողովը պետք է ունենա բաց մատչելիություն դեպի ոչ միայն բոլոր հէկերի շինարարության տարածքներ, այլև պետք է բաց լինեն այդ հէկերի նախագծերի հիմքում եղած ֆինանսական փաստաթղթերը, որպեսզի պարզ լինի, թե ինչ ֆինանսավորման եղանակներով է այս ամենը տեղի ունեցել. իրական սեփականատերերի անունները և այլն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter