HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Ղազարյան

ԱՀ նախագահական ընտրություններին քվեարկում են նաև ինքնամեկուսացված համայնքների բնակիչները

Այսօր՝ ապրիլի 14-ին ժամը 08:00-ից, մեկնարկել է Արցախի Հանրապետության նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունը:

Ապրիլի 12-ին կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով ԱՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով Արցախում հայտարարվել է արտակարգ իրավիճակ: Ավելի վաղ՝ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով, ինքնամեկուսացվել են Քաշաթաղի շրջանի Միրիկ, Մոշաթաղ և Ծիծեռնավանք համայնքները (Արցախում կորոնավիրուսի առաջին դեպքն ախտորոշվել է Միրիկ համայնքի բնակչի մոտ):

Երեկ «Հետքի» զրույցում ԱՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանն ասաց, որ եթե ինքնամեկուսացված համայնքի բնակիչները պատրաստակամ լինեն իրենց ընտրական իրավունքներն իրացնել, որևէ սահմանափակում չի լինելու:

Ըստ ԱՀ ԿԸՀ-ի` ժամը 11:00-ի դրությամբ հրապարակած տվյալների՝ քվեարկությանը մասնակցել են նաև ինքնամեկուսացված համայնքների բնակիչները:

Միրիկում քվեարկությանը ժամը 11:00-ի դրությամբ մասնակցել 5 ընտրող կամ ընտրողների 4,1 տոկոսը, Ծիծեռնավանքում՝ 11 ընտրող (14.9 տոկոս), Մոշաթաղում` 6 ընտրող (3.3 տոկոս):

14:00 դրությամբ ինքնամեկուսացված համայնքներում քվեարկողների թիվը անփոփոխ էր:

«Հետքը» կապվեց Ծիծեռնավանք համայնքի ղեկավար Սիմոն Հարությունյանի հետ՝ հետաքրքրվելու, թե ինչպես են իրենց համայնքում կազմակերպում ընտրությունները: Հարությունյանն ասաց, որ ընտրատեղամասերն ապահովված են անհատական բժշկական պաշտպանիչ միջոցներով:

«Հիմա փակված ենք, ամեն ինչից կտրված: Ոչ դուրս են գալիս, ոչ էլ՝ ներս: Ոչ մեկ էլ ջերմություն չունի: Այնպես են անում, որ ընտրատեղամասում մարդիկ իրար գլուխ չհավաքվեն: Հանձնաժողովի անդամները ևս իրարից հեռու են: Որոշողը ես չեմ, դրա համար հատուկ մասնագետներ կան»,- ասաց Ծիծեռնավանքի գյուղապետը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter